17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կուսանաց անապատ

Պատմական հուշարձաններով հարուստ է Ավետարանոց (նախկինում՝ Չանախչի) գյուղը, որը եղել է Վարանդա գավառի կենտրոնը՝ մելիքության նստավայրով։

Ավետարանոց գյուղի հուշարձանների շարքում առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում <<Կուսանաց անապատ>> վանքը, որը հայտնի է նաև <<Գայանեի վանք>>անունով։

Այն գտնվում է գյուղից հարավ-արևմուտք, պատմական նշանավոր <<Չանախչի>> ամրոցի ստորին հատվածում, զառիվայր հրվանդանի վրա։

Հուշարձանի հյուսիս-արևմտյան կողմից ձգվում է պարսպապատ՝ անմատչելի դարձնելով այն։

Անապատի եկեղեցում, դռան ճակատի կամարի վրա եղած արձանագրությունը՝ <<Եկեղեցիս ԹՎ․ՌԿԵ (շինեցաւ)>> վկայում է, որ այն կառուցվել է 1616թվականին։

Սարգիս եպիսկոպոս Ջալալյանցն իր <<Ճանապարհորդություն ի մեծն Հայաստան>> աշխատության մեջ գրել է, որ վանքի շուրջը միաբան կույսերի հարյուրավոր սենյակներ կան՝ այժմ ամայի։

Ինչպես նաև տեսել է մի գեղեցկադիր հիշատակարան, գրված մայրապետ Գայանեի ձեռքով, ըստ որի եկեղեցին շինել են Գայանե և Հռիփսիմե քույրերը, Տեր Առաքելի աջակցությամբ։

Գայանեն նաև ծաղկում, կամ ինչպես հիմա կասեինք, ձևավորում ու նկարազարդում էր իր ձեռագրերը։

Ցավոք, Գայանեի միայն երեք ձեռագրեր են հասել մինչև մեր օրերը։

Որ այստեղ խոր անցյալում եղել է հոգևոր պաշտամունքային նշանավոր կենտրոն, վկայում են ինչպես վերը նշված տեղեկությունները, այնպես էլ տեղում պահպանվող հնագույն վանքի շինությունների հետքերը։

Հայտնաբերվել են 5-7րդ դարերի բազիլիկ կառույցի հիմնապատեր, այդ շրջանին բնորոշ խոյակներ ու սյուների խարիսխներ։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կառույցի ավերակների տեղում հետագայում, Վարանդայի մելիքության սկզբնական շրջանում վերակառուցվել է վանքը՝ դառնալով մելիքության նշանավոր հոգևոր կենտրոններից մեկը։

<<Կուսանաց անապատ>> վանքը կառուցվել է տեղական գորշ քարերով ու կրաշաղախով։

Եկեղեցին եռանավ բազիլիկի հորինվածք ունի, ուղղանկյուն հատակագծով։

Աղոթասրահը լուսավորվում է արևմտյան պատի մեջ բացված դռան և երկու պատուհանի հարավային կողմի երկու փոքրիկ և արևելյան՝ խորանի մեջ բացվող պատուհանների միջոցով։

Սրահը թաղածածկ է։ Եկեղեցին ունի զույգ ավանդատներ, ինչպես խորանի, այնպես էլ ավանդատների պատերում կան խորշ-պատրհաններ։

Եկեղեցու պատերին ագուցված են 15-16-րդ դարերի խաչքարեր ու տապանաքարեր՝ խաչային հորինվածքներով և պատկերաքանդակներով, ինչը փաստում է նախկինում այստեղ եղած կրոնական կենտրոնի մասին։

Եկեղեցու գավիթը քառանկյուն թաղածածկ շենք է (չափերը՝ 6,4 x 6,4 մ), որը ծառայել է նաև որպես Մելիք Շահնազարյանների տոհմական տապանատուն։

Այստեղ են գտնվում մելիք Հուսեինի, մելիք Հովսեփի ու նրանց կանանց գերեզմանները։

Մելիք Հուսեինն ու նրա դուստր Գայանեն հայտնի են պատմության մեջ որպես հայրենասեր ու հայրենանվեր անձինք։

Վանքի վերջին վերականգնման աշխատանքները իրականացվել են 2008 թվականին։

Ժամանակավոր օկուպացված է Ադրբեջանի կողմից։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ