25 Հուլիսի, Saturday, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«Գումար խնայելու խնդիր չկա. հաստիքները վերաիմաստավորվում են»

 ՀՀ  Տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանի խոսքով` համայնքների խոշորացման ծրագիրը գումարը խնայելու համար չէ.  «Գումար խնայելու խնդիր չկա, պարզապես կրճատված հաստիքները՝ հաշվապահներ, աուդիտորներ, քարտուղարներ, վերաիմաստավորվում են: Այս հաստիքների փոխարեն ստեղծվում են նոր հաստիքներ»,-այսօր քննարկման ժամանակ ասաց նա: «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ նախագահ Վահան Մովսիսյանն էլ նկատեց, որ ՏԻՄ համակարգից որևէ լումա դուրս չի եկել, և տարեցտարի ավելանում են ֆինանսական […]

Հայաստան է ժամանել Տաջիկստանի նախագահը /տեսանյութ/

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երկօրյա այցով Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը։ Նրան Զվարթնոց օդանավակայանում ողջունել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Այցի շրջանակներում նախատեսված են Տաջիկստանի նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ: Հանրապետության Նախագահի նստավայրում հայ-տաջիկական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է փաստաթղթերի ստորագրման արարողություն: Նախագահներ Սերժ Սարգսյանը և […]

«Բոլոր նորմալ մարդիկ դժոխքից կա´մ վախենում են, կա´մ չեն ուզում հայտնվել»

Հունիսի 16-18-ին Արցախում տեղի է ունենալու «Հայկական կուսակցությունների երրորդ համաժողովը», որը կազմակերպել են ՀՀԿ-ն եւ Արցախի Ազգային ժողովը: Մասնակցելու են 15 կուսակցություններ Հայաստանից եւ 6-ը՝ Արցախից: Հրավիրել են աննախադեպ մեծ քանակությամբ փորձագետների. կլինեն ՀՀ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, Դավիթ Շահնազարյանը, Տիգրան Հակոբյանը, Լարիսա Ալավերդյանը, Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, ֆինանսների նախկին նախարար […]

Հրազդանի քաղաքապետի որդուն մեղադրանք է առաջադրվել.ՔԿ

Կոտայքի մարզում մահվան ելքով ավտովթարի դեպքով Հրազդանի քաղաքապետի որդուն մեղադրանք  է առաջադրվել:   Մահվան ելքով ավտովթարի գործով 16-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Ճանապարհային երթևեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: Հիշեցնենք, որ հունիսի 8-ին հոր ծառայողական մեքենայով Nissan Teana մակնիշի 444 ԼԼ 70 […]

ՀՀ-ԵՄ հարաբերություններում երկկողմանի շահավետ ռազմավարությունը` հաջողության գրավականն է

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 14-ին ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելին: Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ հանձնաժողովը բարձր է գնահատում հիմնադրամի հետ նախկինում ձեւավորված գործընկերային հարաբերությունները եւ լիահույս է հետագայում առավել սերտ համագործակցության ու համատեղ ծրագրերի իրականացման: Հանդիպման ընթացքում […]

Արա Բաբլոյանը ընդունել է Չինաստանի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 14-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունին: Արա Բաբլոյանը, ողջունելով դեսպանին խորհրդարանում, բարձր է գնահատել հայ-չինական հարաբերությունների ներկա մակարդակը՝ հիմնված երկարամյա բարեկամության վրա: ՀՀ ԱԺ նախագահն իր խոսքում կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում: Այս համատեքստում Արա Բաբլոյանն […]

Թող տա Աստված. ՀՀԿ-ն մի բան էլ կօգնի ընդդիմությանը (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն ասում է, որ դեռևս չեն զգում, որ ինստիտուցիոնալ ընդդիմություն է ձևավորվում: Սակայն ՀՀԿ-ն կողմ է, որ ընդդիմադիրները միավորվեն ու խոշորանան: Թեկուզև մեզ հետ զրույցում Մելիքյանն ասաց, որ հաշվի առնելով ընդդիմադիրների փորձը` չի կարծում, թե կհաջողվի միավորվել: «Թող տա Աստված»,-ասաց նա: Մանրամասները` տեսանյութում:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել օպերային մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանին: Շնորհավորելով արվեստագետին և նրա տիկնոջը` նոր բնակարան ստանալու առթիվ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից նմանատիպ նախաձեռնությունները լինելու են շարունակական: «Արդեն մի քանի տարի է՝ Հանրապետության Նախագահի առաջարկով […]

«Բամբասանքների շարքից են» (տեսանյութ)

Կառավարության կողմից ներկայացվելիք ծրագիրը կլինի երկրի առաջընթացը և անվտանգությունը ապահովող. Henaran.am-ի հարցին, թե ինչպիսին պիտի լինի ծրագիրը, որ ընդունվի նաև ընդդիմադիր խմբակցությունների կողմից, պատախանեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: «Բավականին լուրջ քայլեր կատարվել են կառավարության կողմից, որոնք իրենց դրական արդյունքները կապահովեն հիմնականում առաջիկա տարիների ընթացքում: Խոշոր ներդրումներ ևս տեսնում ենք, հարկային, մաքսային քաղաքականությամբ աջակցում ենք»,-ասաց նա […]

Մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 422

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ հունիսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 422 երեխա՝ 206 տղա, 216 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 41343 քաղաքացի:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված