12 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Վարչապետն ընդունել է «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրենին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին: Վարչապետն ընդգծել է Հայաստանի ու Ռուսաստանի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության կարևորությունը և գոհունակություն հայտնել երկկողմ փոխգործակցության մակարդակից: Զրուցակիցներն անդրադարձել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքին: Ալեքսեյ Լիխաչովը նշել է, որ աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի և ավելացրել, որ ՀԱԷԿ-ի ծրագիրն էներգետիկ […]

Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաեւին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հունիսի 12-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին: ՀՀ ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ խորհրդարանական հարաբերությունների ներկա մակարդակը եւ այդ հարցում առանձնակի կարեւորել դեսպանի ներդրումը՝ միտված երկկողմ կապերի ընդլայնմանն ու խորացմանը: Արփինե Հովհաննիսյանի գնահատմամբ՝ խորհրդարանական դիվանագիտությունը կարող է առանցքային նշանակություն ունենալ […]

«Նուբայի լեռներում մարդիկ միմյանց նկատմամբ բարյացակամ էին ու աղաթող»

«Ավրորա» 2017-ի  մրցանակակիր Թոմ Քաթինային ժամանակավորապես փոխարինած հայ բժիշկները Սուդանից ՝ Նուբայի լեռներից Հայաստան են վերադարձել:   «Ցանկացած բժշկի համար դժվարությունը հիվանդի կորուստն է: Բերկրանքը, որ ապրում ես հիվանդի առողջանալուց հետո նրա առողջությունն է, որ ասում՝ շնորհակալ եմ բժիշկ: Երբ իրենց հարցնում ես «քեֆդ ոնց է», ինչն արաբերենից թարգմանած նշանակում է ինչպես ես, իրենք պատասխանում […]

Դաստիարակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ մանկահասակ երեխայի մահվան համար

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակչուհուն՝ մանկահասակ երեխայի մահվան համար: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017 թվականի փետրվարի 14-ին` առավոտյան, Դեբեդ գետի ափին հայտնաբերվել էր 2013 թ. ծնված տղա երեխայի մարմինը, ում նույն օրը մայրը տարել էր նախադպրոցական ուսումնական հաստատություն և […]

Տեսախցիկներն արձանագրել են ավտոմեքենայի հայելին գողանալու դրվագը (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու կայանված ավտոմեքենայի կողային հայելիները գողացած անձանց ինքնությունը: Նախնական տվյալներով՝ 2017թ. մայիսի 3-ին՝ ժամը 03:20-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձինք, Երևան քաղաքի բակերից մեկում կայանված  ավտոմեքենայից հափշտակել են կողային հայելին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական […]

Թրամփը հայտնվել է անծանոթ մարդկանց հարսանիքին /ֆոտո, տեսանյութ/

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Նյու Ջերսիում գտնվող իր գոլֆ-ակումբը այցելելիս, հարսանեկան արարողության է հայտնվել։ Նախագահի այցը անակնկալ է դարձել հարսանիքի բոլոր մասնակիցների համար։  Թրամփը հարցրել է նորապսակների անունները եւ լուսանկարվել նրանց հետ։             

ՊԵԿ-ից պարզաբանում են

«Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ում ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցների գործողությունների մասին պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակներում իր գործառույթն է իրականացնում: Ինչ վերաբերում է «ՊԵԿ շուրջ 50 զինված աշխատակիցներ մուտք են գործել «Քեթրին Գրուպ» ՍՊԸ տարածք» արտահայտությանը, ապա այն իրականության հետ որևէ աղերս չունի:

Ամուր գործընկերային կապեր են զարգանում Ռուսաստանի ռեգիոնների և Հայաստանի մարզերի միջև

Հայաստանի արտաքին գործերի նախարարի ելույթը Ռուսաստանի օրվան նվիրված համերգին Հարգելի՛ Իվան Կիրիլի, Սիրելի՛ ընկերներ, Սրտանց շնորհավորում եմ բոլոր ռուսաստանցիներին մեծ տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Ռուսաստանյան պետության և հասարակության պատմության մեջ այս օրը կապված է կարևոր բարեփոխումների մեկնարկի հետ, որոնք նպատակաուղղված են երկրի առաջազնցիկ զարգացման ապահովմանը և միջազգային ասպարեզում հեղինակության առավել ամրապնդմանը: Եվ դուք լավ գիտեք, […]

Ըստ հաղորդման` ոստիկանն անցել է իր պաշտոնեական լիազորությունները

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի վերաբերյալ Աբովյան քաղաքի բնակիչ Լ. Կ.-ի հաղորդման հիման վրա: Այսպես, Լ. Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 07.04.2017թ.-ին Երևան քաղաքում ականատես է եղել զենքով խուլիգանության կատարման դեպքի, որի կապակցությամբ իր ընկերուհին ահազանգել է ոստիկանություն: Նույն օրը Լ. Կ.-ն ու […]

«Կմորթեմ,եսիմ ինչ կանեմ, վախեցել են խոսել…». սպանված կուրսանտի գործում նոր զարգացումներ կան

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատավարությունը: Այսօրվա նիստին հարցաքննվեց գործով վկա Էրիկ Բեգլարյանը,ով գործով ամբաստանյալ Վաչե Սահակյանի հետ նույն ննջասենյակում է քնել։ Էրիկ Բեգլարյանի խոսքով՝ Հայկազ Բարսեղյանին վերջին անգամ տեսել է  դեպքի նախորդ օրը, երեկոյան՝  ժամը 23։00-ի սահմաններում։ «Այդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի