Որքան է վճարում Քիմ Քարդաշյանը դստեր մանկապարտեզի համար

Օրերս լրացավ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի եւ ռեփեր Քանյե Ուեսթի դստեր՝ Նորթի 4-ամյակը, եւ Քիմը որոշել է դստերը մանկապարտեզ ուղարկել։ Աստղային ծնողները իրենց դստեր համար մասնավոր մանկապարտեզ են ընտրել, որի արժեքը կազմում է տարեկան 28 հազար դոլար։ Սա Լոս Անջելեսի ամենաթանկարժեք մանկապարտեզն է։ Այն գտնվում է Քարդաշյանների տան մոտակայքում, համարվում է Լոս Անջելեսի ամենաանվտանգ վայրերից մեկը։
Հայտնի է նաեւ, որ այս մանկապարտեզում հայտնվելու համար հայտնի ծնողներ եւ գումար ունենալը բավական չէ։ Երեխաները բազմաթիվ թեստեր են անցնում՝ նախքան ընդունվելը։