26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Նարեկը նշանված էր, չհասցրեց ամուսնանալ…

«Նարեկ Պողոսյանը ծնվել է 1988թ. hոկտեմբերի 18-ին ԼՂՀ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում, ազատամարտիկի ընտանիքում: Տան միակ տղան էր, արցախյան գոյապայքարում ակտիվ մասնակցություն ունեցած, երկրորդ կարգի հաշմանդամ
Կարո Պողոսյանի մինուճար որդին:

Միջնակարգ կրթությունը ստացել է գյուղի հարազատ դպրոցում: 2006-2008թթ. զորակոչվել և ծառայել է ԼՂՀ Մարտակերտի ՏԶԿ-ում: 2009թվ. օգոստոսից 4 ամսվա ժամկետով սովորել է Հոկտեմբերյանի ռազմական ուսումնարանում: Ավարտելուց հետո 2009 թ. դեկտեմբերի 1-ից ծառայության է անցել III պաշտպանական զորամասում որպես պայմանագրային ավագ սերժանտ: Ծառայության տարիներին Նարեկն իրեն դրսևորել է որպես պարտաճանաչ և օրինակելի անձնավորություն, արժանացել պատվոգրերի և պարգևատրումների: Զինվորների հետ վերաբերվում էր ավագ եղբոր նման` մեծ պատասխանատվություն կրելով ամեն մի զինվորի համար: Նարեկը ծառայության ժամանակ ճանաչվել է որպես լավագույն դիրքի ավագ: Այժմ էլ իր մարտական դիրքը ընկերները Նարեկի անունով են կոչում:

Նրա նվիրվածությունը մեծ էր ոչ միայն հայրենիքի, այլ նաև ընկերների և հարազատների հանդեպ: Ցավոք 2014թ. հունիսի 19-ին հայրենիքի սահմանները պաշտպանելիս անմահացավ ՆԱՐԵԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ… Կյանքով լեցուն մի անձնավորություն, բայց ավաղ… հասցրեց ապրել ընդամենը 25 գարուն: Նշանված էր, օգոստոսին պատրաստվում էր ամուսնանալ: Կիսատ մնաց ևս մեկ սիրո պատմություն, փակվեց ևս մեկ գիրք, որն ուներ շատ չկարդացված էջեր: Էջեր, որոնք պետք է գունավորվեին խինդ ու ծիծաղով, երջանիկ ու անմոռանալի պատմություններով:
Ափսոս, Նարեկ, ինչքան անելիքներ, որ կիսատ մնացին, ինչքան նպատակներ կային, որ անկատար մնացին, ինչքան երազանքներ` երազանք էլ կմնան:

Ափսո՜ս… Մայրդ լացում է որդու կարոտից, իսկ սիրած աղջիկդ քո փոխարեն գրկում է քո սառը շիրիմը: Նարեկ Պողոսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության մեդալ»-ով:Քո հաղթական հոգին հիմա թևածում է կապույտ երկնքի ջինջ ալիքներում, իսկ քո անունը Նարեկ, հավերժ կմնա մեր սրտերում….»:

 

Արմինե Կարախանյանի ֆեյսբուքի գրառումը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ