25 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Արցախում աշակերտները կրակոցների տակ են սովորում

25-ամյա Տարոն Աղաքարյանը  արդեն մեկ տարի է, ինչ  Հայաստանից մեկնել է Արցախ՝ այնտեղ որպես ուսուցիչ աշխատելու: Henaran.am-ի հետ զրույցում Տարոնը պատմեց՝  աշխատանքի առաջարկն ստանալուն պես, առանց  մեկ վայրկյան իսկ մտածելու ,  համաձայնել է՝ մտածելով, որ իր առաքելությունը , գուցե,  արցախցի  երեխաներին կրթելն է: «Աշխատանքի բերումով հաստատվեցի Քաշաթաղի շրջանի Արտաշավի գյուղում: Ես միանգամից ջերմ ընդունելության արժանացա տեղի […]

Վերջին հույսը հօդս ցնդեց. Հրապարակ

Իշխան Զաքարյանը պատգամավորի կարգավիճակում երկար չի մնա եւ հնարավոր է ընդհանրապես ոտք չդնի ԱԺ։ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ նա զգուշորեն ակնարկել է, որ դեմ չէր լինի զբաղեցնել նախագահի վերահսկողական ծառայության պետի պաշտոնը, որն զբաղեցնում էր այժմ պատգամավոր ընտրված Ֆելիքս Ցոլակյանը։ Սակայն երեկ այս պաշտոնը վերադարձվեց նախկին «տիրոջը»՝ Հովիկ Հովսեփյանին, ով այդ պաշտոնում է եղել […]

Տարոնի գաղտնիքը. Հրապարակ

րեւանցիները շարունակում են քննարկել ավագանու ընտրությունները՝ ոչ մի կերպ չհասկանալով, թե ինչպես ստացվեց, որ ՀՀԿ ցուցակն ընդդիմադիր Երեւանում ստացավ 71 տոկոս ձայն։ Թվում է՝ ԱԺ ընտրություններում ոչ իշխանական ուժերի օգտին քվեարկած Երեւանն այս ընտրություններում եւս պետք է նույնն աներ, եւ ԱԺ ընտրություններին մասնակցած 8 կուսակցությունների եւ դաշինքների ձայները պետք է բաշխվեին «Ելքի» ու «Երկիր ծիրանիի» […]

Նոր էր վերադարձել Լիբիայից․ Մանչեսթրի ահաբեկչության հեղինակը 22-ամյա երիտասարդ է /ֆոտո/

Լրատվամիջոցները հրապարակել են Մանչեսթրի մարզադաշտում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակի լուսանկարը։ Նա 22-ամյա Սալման Աբեդին է։  The Times-ը տեղեկացրել է, որ Աբեդին 3 շաբաթ առաջ մեկնել էր Լիբիա եւ օրերս էր վերադարձել այնտեղից։ Ամենայն հավանականությամբ՝ նա այնտեղ եղել է գրոհայինների ճամբարում եւ պատրաստվել այս ահաբեկչությանը։  Տղայի հարեւանները պատմել են, որ նա մի քանի ամիս առաջ հանկարծ […]

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` Մայիսի 24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 25-ին և 28-ին հիմնականում հյուսիսային շրջաններում, 27-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 25-27-ն աստիճանաբար կբարձրանա […]

Միայն Նիկոլ Փաշինյանն է հրաժարվել. Հայկական Ժամանակ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերից միայն մեկի ներկայացուցչի ինքնաբացարկի դիմումն է ստացել. խոսքը «Ելք» դաշինքի՝ Երևանի քաղաքապետի նախկին թեկնածու Նիկոլ Փաշինյանի մասին է: Այս մասին  ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: ԿԸՀ նախագահի խոսքով՝ Երեւանի ավագանու նիստը տեղի է ունենալու նախորդ ավագանու լիազորությունների դադարեցման օրը: Հանձնաժողովը Երեւանի ավագանու անդամների վկայականները կհանձնի […]

Արցախի ՊՆ-ից հայտնում են

Մայիսի 23-ին եւ լույս 24-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 95 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1140 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի հարավարեւելյան ուղղությամբ կիրառել է նաեւ 60 եւ 82 միլիմետրանոց ականանետեր (14 արկ) եւ հաստոցավոր ավտոմատ նռնականետ […]

Կառավարությունում ցայտնոտի մեջ են. Ժամանակ

Հստակ է, որ նոր կառավարությունը կրկին ղեկավարելու է Կարեն Կարապետյանը, սակայն վերջինս նոր կառավարության ձեւավորմանն ընդառաջ փորձում է ցույց տալ, որ իր վերանշանակումը արդարացված է: Այդ իսկ պատճառով նա արդեն երկու օր է բոլոր նախարարություններին, գերատեսչություններին հանձնարարական է ուղարկել՝ 5 օրում գրել տվյալ նախարարության ոլորտի 5 տարվա զարգացման ծրագիրը: Բոլորը ցայտնոտի մեջ են հայտնվել, քանի որ […]

Սերժ Սարգսյանի թույլ տեղը. Ժամանակ

Այն, որ Սերժ Սարգսյանը համառորեն խուսափում է խոսել իր քաղաքական ծրագրերի վերաբերյալ առավել որոշակի, անընդհատ բաց թողնելով դրա վերաբերյալ հարցերն ու թեման, հուշում է, որ, այդուամենայնիվ, ամեն ինչ չէ, որ գտնվում է նրա վերահսկողության տակ: Եթե Սերժ Սարգսյանը քիչ թե շատ ամբողջական կառավարեր իրավիճակը, ապա անկասկած կլիներ ավելի որոշակի, հատկապես խորհրդարանի «լավագույն» ընտրությունից հետո: Բայց […]

Էրդողանի «սելֆին» հրապարակած ամսագրի ղեկավարները 22.5 տարվա ազատազրկման են դատապարտվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծաղրանկարը հրապարակած «Նոքթա» թուրքական ամսագրի ղեկավարները դատապարտվել են 22.5 տարի ազատազրկման։ Ըստ թուրքական «Դիքեն» պարբերականի՝ ամսագրի շապիկին նախագահի ծաղրանկարը տեղադրելու համար ամսագրի ղեկավար կազմից Ջեվհիր Գյուվենի և Մուրաթ Չափանի նկատմամբ «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու», «նախագահին հրապարակավ վիրավորելու» և «Թուրքիայի հանրապետության դեմ զինված ապստամբության հրահրելու» մեղադրանք էր առաջադրվել։ Նշենք, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի