25 Հուլիսի, Saturday, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ձկնորսները երկգլխանի դելֆին են որսացել /ֆոտո/

Հոլանդացի ձկնորդները պատահաբար երկգլխանի դելֆինի են որսացել։ Նրանք դելֆինի լուսանկարները փոխանցել են գիտնականներին, որպեսզի վերջիններն ուսումնասիրությունն անեն։  Գիտնականները կարծում են, որ դելֆինը սիամական երկվորյակ է՝ մարմինն իրար կպած։ Ընդ որում, գիտնականները պնդում են, որ դելֆինների պարագայում նման երեւույթ չափազանց հազվադեպ է հանդիպում։ 

21-ամյա Աշոտին վերջապես բերման ենթարկեցին

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հունիսի 13-ին, ժամը 13.00-ին, Արարատյան փողոցի թիվ 62/1 շենքի մոտից բերման է ենթարկվել 21-ամյա Աշոտ Ս.-ն:  Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ նա հունիսի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի (կողոպուտը) 1-ին մասի մեղադրանքով:

Էմոմալի Ռահմոնն այցելել է Ազգային ժողով

Հունիսի 14-ին Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնն այցելել է ՀՀ Ազգային ժողով : Հանդիպմանը ներկա են եղել խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ: Ողջունելով Տաջիկստանի Հանրապետության նախագահին Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը նշել է, որ ուրախ է խորհրդարանում հյուրընկալելու բարեկամ Տաջիկստանի նախագահին հայ-տաջիկական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի շրջանակում: ՀՀ ԱԺ նախագահը փաստել է, որ այսօր հայ-տաջիկական հարբերությունները […]

Հայաստանի եւ Տաջիկստանի նախագահների համատեղ հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյանի հրավերով 2017թ․ հունիսի 14-15-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն այցելեց Տաջիկստանի Հանրապետության նախագահ Է․Ռահմոնը։ Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին ընդառաջ կայացած բանակցությունների ընթացքում պետությունների ղեկավարները առանձնակիորեն կարևորեցին այդ իրադարձությունը, որը երկու երկրների ժողովուրդների բարեկամական հարաբերությունների բազմադարյա պատմության նոր էջ բացեց։ Հայաստանի Հանրապետության Նախագահը և Տաջիկստանի Հանրապետության […]

Արա Բաբլոյանը ներկա է գտնվել Արյունաբանական կենտրոնի բացմանը

Հունիսի 14-ին` Արյան դոնորի միջազգային օրը, Մխիթար Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 հիվանդանոցային համալիրում բացվել է Արյունաբանական կենտրոն: Կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Խորհրդարանի նախագահը շրջել է նորաբաց լաբորատորիայում եւ ծանոթացել պայմաններին: ԱԺ նախագահը կարեւորել է նմանատիպ կենտրոնների ստեղծումը եւ մասնավորապես նշել է. «Այս հիվանդանոցում, […]

Սերտ համագործակցում ենք․ ՀՀ նախագահ

Հանրապետության Նախագահի նստավայրում Հայաստանի և Տաջիկստանի նախագահների առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների անդամների մասնակցությամբ: Բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով ընդունվել է Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարություն, նաև ստորագրվել են Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության […]

Էրդողանի խորհրդականների թիվը ու աշխատավարձի չափը գաղտնի է պահվում

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչությունը գաղտնի է պահում նախագահ Ռեջեփ  Թայիփ Էրդողանի խորհրդականների թիվը և վերջիններիս աշխատավարձի չափը:  Ըստ թուրքական «Diken» պարբերականի՝ նախքան սահմանադրական հանրաքվեն, Էրդողանի խորհրդականների թիվը հասել էր 23-ի:  Սակայն, երբ փորձ է արվել  նոր տվյալներ իմանալ խորհրդականների թվի և նրանց աշխատավարձի մասին, նախագահի աշխատակազմից համապատասխան տեղեկատվություն չի տրամադրվել: Դա պատճառաբանվել է հետևյալ […]

Սարսափելի ցուցանիշներ են. կոչ՝ ՀՀ նախագահին և վարչապետին

«Դրամի արժեզրկումը՝ 2016 թվականի ցուցանիշների համաձայն կազմում է 25 տոկոս և տարեկան ներդրումների ծավալի նվազումը հասել է մինչև 75 տոկոսի: Սրա հետ միասին աճել են  տնտեսական անկման ցուցանիշները՝ մինչև մինուս 14 տոկոսի: Համաշխարհային բանկի տվյալների համաձայն ՀՀ-ում երկու միլիոն մարդ աղքատ է»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է իրավաբան, իրավախորհրդատու, գրող,  հրապարակախոս Հայկազ Մակարյանը: Հայկազ […]

Պայմանագրային զինծառայող է մահացել

ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում այսօր՝ հունիսի 14-ին, պայմանագրային զինծառայող է մահացել:  Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է , որ պայմանագրային զինծառայող Նարեկ Ջիվանի Մխիթարյանն առողջական խնդիրներ է ունեցել: Մահվան պատճառը դեռ պարզ չէ:      

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

Ամենաընթերցված