26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արտակարգ դեպք Երևանում.դեպքի վայր է ժամանել ԱԻ նախարարը

Հունիսի 20-ին, ժամը 19:57-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Դավիթ Անհաղթ փողոցի թիվ 10 հասցեում՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի մոտ գտնվող չգործող կաթսայատան ծխատարը թեքվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ-ից   հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, մեկ մարտական հաշվարկ եւ ավտոսանդուղքը:

Պարզվել է, որ չգործող կաթսայատան ծխատարը (մոտ 30մ բարձրությամբ եւ 1մ տրամագծով) թեքվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է ապամոնտաժել:

Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը, ՓԾ օրվա պատասխանատու բնակչության պաշտպանության եւ աղետների հետեւանքների վերացման կազմակերպման վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Դավթյանը, ՓԾ փրկարար ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Հ. Եմիշյանը, Երեւան քաղաքի ՓԾ տնօրենի տեղակալ, Երեւանի փրկարարական վարչության պետ, փ/ծ գեներալ-մայոր Ներսես Նազարյանը:

Ապամոնտաժման աշխատանքներն իրականացնելու համար Երեւանի քաղաքապետարանի կողմից տրամադրվել է վերամբարձ կռունկ:

Ժամը 02:30-ին փրկարարները ծխատարն անվտանգ իջեցրել են (ապամոնտաժել):

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ