«Ախպեր, իմ կնգան ես իրավունք չունե՞մ տփեմ»
Նոր մի դեպք տեղի ունեցավ, որը խորհրդանշում է հասարակական խնդիրների փունջ։ Մաշտոցի պողոտայում՝ օպերայի դիմացի մայթին, միջին տարիքի մի տղամարդ շատ ուժեղ ապտակեց մի կնոջ։ Մոտեցա, ձեռքերը ոլորեցի։ Տղամարդը սկսեց ամբողջ փողոցով գոռալ, որ ինքը ոստիկանության աշխատող է և պահանջում էր բաց թողել իրեն։ Պարզվեց «Արտաշի մոտ» ռեստորանի «ստայանշիկն» էր։ Ամենատարօրինակը այն էր, որ երբ […]





































