02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Աշոտ Աղաբաբյանը դիմել է Կառավարությանը. Հրապարակ

«Հրազդան» տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը նամակով դիմել է կառավարությանը՝ պահանջելով մասնավորեցման ցուցակից հանել «Հրազդան» մարզադաշտը։ Դեռ պատասխան չի ստացել, սակայն երեկ ԱԺ-ն ընդունեց պետգույքի մասնավորեցման 2017-2020 թթ․ ծրագրի նախագիծը, որի ցանկում ընդգրկված է նաեւ «Հրազդանի մարզահամալիր» ՓԲԸ-ն։ Սեփականատերը դեմ է դրան, քանի որ այն համարվում է «Հրազդան» կենտրոնական մարզադաշտի անբաժանելի մասը, որը 2 տարով վարձակալված […]

Եվս մեկ խնջույք է սպասվում քաղաքական էլիտային. Հրապարակ

«Հրապարակը» գրում է.  Հայ քա­ղաքական էլիտան հունիսին խնջույքների մեջ է: Առաջիկայում երգչուհի Նառայի դստեր հարսանիքն է: Հունիսի 8-ին էլ գործարար, «Լյուքս» խանութների ցանցի, coffee shop սրճարանի սեփականատիրոջ՝ Լյուք­սի Արմենի դստեր հարսանիքն էր, որը տեղի է ունեցել Երուսաղեմում՝ նեղ շրջապատով: Ի դեպ, հուլիսի 24-ին էլ Սուքիասյանների եղբայրներից մեկի՝ էդուարդ Սուքիասյանի տարեդարձն է: Նա դառնում է 50 […]

ԱՄՆ-ի պետքարտուղարը կայցելի Թուրքիա

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը կայցելի Թուրքիա՝ մասնակցելու hուլիսի 9-13-ը Ստամբուլում կայանալիք Նավթի 22-րդ համաշխարհային կոնգրեսին:  Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը: Նշվում է, որ կոնգրեսին կմասնակցեն 50-ից ավելի երկրների ներկյացացուցիչներ: Ներկա կլինեն նաև խոշոր էներգետիկ  կազմակերպությունների՝  «Shell»-ի, «BP»-ի «ExxonMobil»-ի  «Chevron»-ի, «Total»-ի, «Saudi Aramco»-ի և «SOCAR»-ի ներկայացուցիչները: Կոնգրեսի շրջանակներում  կանցկացվեն մի շարք հանդիպումներ, որոնց ընթացքում […]

«Ռեալը» և Զիդանը նոր պայմանագիր կկնքեն

«Ռեալը» ցանկանում է  երկարաձգել պայմանագիրը գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ: «Ռեալը» նաև կբարձրացնի մարզչի աշխատավարձը: Ըստ լրատվամիջոցներում  շրջանառվող տեղեկությունների՝  կողմերը նոր պայմանագիր կկնքեն, որը նախատեսված կլինի մինչև 2020 թվականի ամառը:   Զիդանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2018 թվականի ամառը:

Վարչապետն ընդունել է «Սկոլկովո» բիզնես դպրոցի ներկայացուցիչներին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Մոսկվայի «Սկոլկովո» բիզնես դպրոցի ուսանողներին և շրջանավարտներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ներդրումային բիզնես նախագծերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Այս համատեքստում վարչապետն անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից մեր երկրում բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերին, ինչպես նաև տարբեր ոլորտներում նախաձեռնած բարեփոխումներին:  

«Ո՞ւմ ենք խաբում»

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը դեմ չէ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ կուսակցությունների խոշորացման վերաբերյալ առաջարկին: «2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ էլ մենք իրեն աջակցում էինք: Այս անգամ էլ մենք հանդես էինք եկել միավորման առաջարկով»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Սոս Գիմիշյանը: «Մենք միշտ էլ կողմ ենք եղել վերջ տալու ու մոռանալու անձնական ամբիցիաները»,-նկատեց նա։ Սակայն, ըստ քաղաքական գործչի, […]

Ավստրալիայի Սիդնեյի Վիլըբիի քաղաքապետ Գեյլ Գիլզ Գիդնեյը հարգանքի տուրք է մատուցել Հայոց մեծ եղեռնի Սուրբ նահատակների հիշատակին

Պաշտոնական այցով Երևանում գտնվող Ավստրալիայի Սիդնեյի Վիլըբիի քաղաքապետ Գեյլ Գիլզ Գիդնեյի գլխավորած պատվիրակությունը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանի և Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչների  ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել  Հայոց մեծ եղեռնի Սուրբ նահատակների հիշատակին: Այնուհետև հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ցուցադրությանը։ Վիլըբիի քաղաքապետ […]

Բուռն վեճեր էլ եղան. ՀԳՄ նախագահը մանրամասնեց /տեսանյութ/

«Երիտասարդների հետ աշխատելու պատմություն կա` Ծաղկաձորի գրողների տանը միշտ էլ երիտասարդների համար հատուկ ծրագրեր են քննարկվել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: ՀԳՄ նախագահը հատուկ վերաբերմունք ունի երիտասարդների հանդեպ: Նա ուզում է, որ երիտասարդ գրողները գրելուց բացի շփվեն իրար հետ, պարեն, ուրախանանա… Նշենք , որ ամեն տարի հունիսի առաջին տասնօրյակին ՀԳՄ-ն կազմակեպում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի