27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Խոշորացումը խոշորանալու համար անիմաստ է. «Ելքը»՝ «Ժառանգությունից»

«Ելք» կուսակցությունների դաշինքը «Ժառանգություն» կուսակցության համագումարին մասնակցելու հրավեր կամ խոշորացման վերաբերյալ որևէ առաջարկ պաշտոնապես չի ստացել. Henaran.am-ին հայտնեց «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը: 

Հարցին, թե ինչպես են վերաբերում խոշորացման գաղափարին, որի մասին, ըստ էության, պիտի խոսվի հունիսի 25-ին կայանալիք «Ժառանգության» համագումարի ժամանակ, նա պատասխանեց. «Ամեն ինչ կախված է նաև ֆորմատից, թե ինչպես են նրանք դա պատկերացնում: Մենք մեր անելիքը չենք կապում որևէ այլ քաղաքական ուժի հետ, բնականաբար, մենք մեր անելիքն անելու ենք անկախ ամեն ինչից: Երբ որ կստանանք կոնկրետ առաջարկ, թե ինչ են իրենք պատկերացնում, ինչ են ուզում անել, կքննարկենք և ավելի կհստակեցնենք»:

Հարցին, թե ինչպես է «Ելքը» պատկերացնում ընդդիմադիր դաշտի միավորումը, խոշորացումը, նա արձագանքեց. «Խոշորացումը խոշորանալու համար անիմաստ է ուղղակի, որովհետև եթե դրա տակ չկա գաղափարական հենք, դա մի օր քանդվելու է: Անիմաստ մեծացնելով դաշինքը՝ ոչնչի չես հասնի»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ