12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Եթե ԵՄ-ը բավարար ջանքեր չգործադրի

«Հայաստանն ու Արևելյան գործընկերությունը (ԱլԳ) ` հեռանկարի մտորումներ։

1. Մեր մասնակցությունը ԵՄ այս նախաձեռնությանը բացի քաղաքական և ֆինանսական շարժառիթներից ունի նաև ուժեղ արժեհամակարգային բաղադրիչ։

2. ԱլԳ ձևաչափը չի կարելի դիտարկել որպես ԵՄ֊Ռուսաստան շահերի առճակատման գոտի, հակառակ դեպքում տուժում են հենց մասնակից երկրները։

3. ԱլԳ նախաձեռնությունը պիտի առավել նպատակային լինի` ելնելով կոնկրետ երկրի առաջնահերթություններից։

4. Ավելին ավելիի դիմաց (more for more) մոտեցումը պետք է ունենա նաև քաղաքական հետևանքներ։

5. Համապարփակ և խորացված գործընկերության պայմանագիրը ( Comprehensive and enhanced partnership agreement) որակապես նոր պայմաններ կստեղծվի ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ Հայաստանում բարեփոխումների արդյունավետության բարձրացման համար։

6. Այսօր էլ մի շարք ցուցանիշներով Հայաստանն ավելի տեսանելի հաջողություններ է գրանցել, քան ասոցիացված երկրները։

7. Խորհրդարանական դիվանագիտության գործիքակազմը մեծ ներուժ ունի Հայաստան֊ԵՄ, այդ թվում` ԱլԳ ձևաչափով հարաբերությունների ամրապնդման համար։

8. Այս ամենը կարող է վտանգված լինել, եթե տարածաշրջանային կայունության և խաղաղության համար ԵՄ֊ն, որպես գլոբալ դերակատար, բավարար ջանքեր չգործադրի»։
Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի գրառումը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ