Քննություն է տարվում՝ պարզելու Ախուրյանի շաքարի գործարանում քաղաքացու մահվան հանգամանքները
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Ախուրյանի շաքարի գործարանում քաղաքացու մահվան հանգամանքները: Նախնական տվյալներով՝ 2017 թվականի հունիսի 3-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, Շիրակի մարզի Ախուրյան գյուղում գտնվող «Ախուրյանի շաքարի գործարան»-ի տարածքում ջերմաքարշով բեռնատար վագոնները քարշակելու ընթացքում տեղի է ունեցել դժբախտ պատահար, որի հետևանքով մեկ անձ մահացել է։ Մասնավորապես՝ շարժման ընթացքում վագոնի […]





































