26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Վտանգ է սպառնում. Ահազանգ

«Վայոց ձորի Թեք սարին և հարակից արգելավայրին վտանգ է սպառնում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը::

Նրա խոսքով՝  Եղեգիս,Մալիչկա գետերը և Արփայի մյուս վտակները ծանր մետաղներով թունավորման վտանգի տակ են՝ տեղի հանքավայրերի շահագործման պատճառով: Սանասարյանի փոխանցմամբ՝ «Վայք մետալ» ընկերությունը որոշել է հանքավայր շահագործել:

«Դա իրականում կապարի և ցինկի հանքաքար է: Շահագործման հետևանքով՝  մի հարվածով ամբողջ  ջրային համակարգերն ավիրվելու են»,- նշել է  բնապահպանը:

Հակոբ Սանասարյանը փաստում է, որ   ծանր մետաղները կարող են վնաս հասցնել կենդանական և բուսական աշխարհին: Դրա հետևանքով, ըստ նրա,  վնասվում է հողի պտղաբերությունը,  ինչպես նաև՝  մարդկանց և կենդանիների առողջությունը. կարող է քաղցկեղ, չբերություն և բազմաթիվ այլ արատներ առաջանան:
Սանասարյանը հայտնում է, որ «Վայք մետալ» ընկերությունը նույն հանքավայրը շահագործելու ծրագիրը 2013 թվականին ներկայացրել էր բնապահպանության նախադրությանը, բայց շահագործման թույլտվություն չէր ստացել:
Հանքի շահագործումը չթույլատրելու համար պայքարում են Գլաձորի համայնքի բնակիչները, ինչպես նաև դրան դեմ է բնապահպանության նախարարությունը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ