27 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Պն կողաշրջված ավտոբուսի 3 վիրավոր զինծառայողները տեղափոխվում են Երևան

Գեղարքունիքի մարզում այսօր՝ հունիսի 24-ին, Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված ավտոբուսի կողաշրջվելու հետեւանքով մարմնական վնասվածքներ ստացած պայմանագրային զինծառայողներից 3-ը քիչ անց կտեղափոխվեն Երեւան:

 Այս մասին  Henaran.am-ը  տեղեկացավ  Վարդենիսի զինվորական հոսպիտալից:

Այս պահին զինծառայողներին հոսպիտալում բուժզննում են անցնում: Վիճակների վերաբերյալ տեղեկությունները դեռեւս նախնական են:

Ըստ Արտակարգ իրավիճակի նախարարության՝ վթարը տեղի է ունեցել ժամը 08:30-ի սահմաններում Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին: Ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 6 մ սահել մոտակա ձորակը (թափքը պոկվել է)։ 14 ուղևոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ: Նրանցից երկուսը հրաժարվել են հոսպիտալացումից:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ