Տեսան իրենց մեռելների հարությունը
Ժամանակս բավական չի լինի, որ պատմեմ մյուս մարգարեների մասին, որոնք իրենց հավատով պարտության մատնեցին թագավորներին, արդարություն գործեցին և տիրացան Աստծու խոստումներին։ Նրանք փակեցին առյուծների բերանները, հանգցրին կրակի զորությունը և ազատվեցին սրի բերանից։ Իրենց տկարության մեջ զորացան Աստծով, անպարտելի դարձան պատերազմում և ընկճեցին օտարների բանակները։ Կանայք հավատո՛վ տեսան իրենց մեռելների հարությունը։ Շատերը տանջանքի մեջ մեռան՝ մերժելով […]





































