Դատապարտված է
Տղամարդը, ով ունակ է արարքների, դատապարտված է սիրված լինելու։ Կոկո Շանել
Տղամարդը, ով ունակ է արարքների, դատապարտված է սիրված լինելու։ Կոկո Շանել
Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երրորդ փուլի երկրորդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով հաղթեց ռուսաստանցի գրոսմայստեր Դմիտրի Յակովենկոյին: Երկու տուրերից հետո հարյուր տոկոսանոց արդյունքով առաջատար է Թեյմուր Ռադջաբովը (Ադրբեջան): 1.5-ական միավոր վաստակել է միանգամից հինգ շախմատիստ, այդ թվում՝ Լեւոն Արոնյանը: Այսօր ՝ հուլիսի 8-ին Արոնյանը սպիտակներով կխաղա Ռադջաբովի հետ:
Հուլիսի 10-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Քիշնև, տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ Նա մասնակցելու է Արևելյան գործընկերության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների 9-րդ հանդիպմանը:
Շքեղ կտորներ, փայլ, անկրկնելի նմուշներ։ Zuhair Murad նորաձևության տան հերթական ցուցադրությունը՝ Փարիզի բարձր նորաձեւության շաբաթվա ընթացքում կրկին տարբերվում էր։ Հեքիաթային շքեղություն, ինչը բնորոշ է այս դիզայներին։ […]
«Մի՛ դատեք, որպեսզի Աստված էլ ձեզ չդատի» (Ղուկաս 6:37) Առաջին հայացքից սա կոնկրետ պատգամ է՝ վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կկամենաս, որ քեզ հետ վարվեն։ Պարզ է թվում, բայց եթե ուշադիր նայենք, մենք չենք կամենում, որ մարդիկ մեզ դատեն, քանի որ չենք վստահում իրենց արդարությանը։ Չենք ընդունում մարդկանց քննադատությունները, քանի որ կարծում ենք, որ ոչնչով […]
Այսօր՝ հուլիսի 8-ին, Ռուսաստանում նշվում է Ընտանիքի, սիրո, հավատարմության տոնը: Խորհրդանշական է, որ այն առաջին անգամ տոնվել է 2008 թվականին, որը հայտարարվել էր «Ընտանիքի տարի»: Սակայն արդեն 780 տարի հուլիսի 8-ին ուղղափառները հարգում են ընտանեկան երջանկության, սիրո և հավատարմության հովանավորներ իշխանական ամուսնական զույգի` Պյոտր և Ֆևրոնիա Մուրոմսկիների հիշատակը: Տոնն ունի մեդալ, որը շնորհում են հուլիսի […]
Հուլիսի 7-ին, ժամը 13:05-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում՝ ձորում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:41-ին, մարվել՝ 13:45-ին: Այրվել է Կոտայքի մարզի Երզնկա գյուղին պատկանող մոտ 1 հա խոտածածկույթ: Հուլիսի 7-ին, ժամը 11:29-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի […]
Հուլիսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում նկատվել է լարվածության աճ, տեղեկացնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից: Ընդհանուր առմամբ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ՝ առաջնային գծի տարբեր հատվածներում կիրառելով նաև 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետեր, Դ-44 տիպի հրանոթներ ու նռնականետեր: Հարկ է նշել նաև, որ հուլիսի […]
Թուրքիայի Գազանթեփ նահանգում պայթյուն է որոտացել: Ըստ թուրքական «Հյուրիյեթ» պարբերականի՝ 5 հարկանի շենքի առաջին հարկում վերալիցքավորվող 2 էլեկտրական հեծանիվների պայթել են: Դեպքի հետևանքով 11 հոգի վիրավորվել է: Պայթյունից հետո դեպքի վայր են ժամանել մեծ քանակությամբ ոստիկաններ, փրկարարներ և շտապ օգնության մեքենաներ: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: Ըստ աղբյուրի՝ պայթյունի հետևանքով բռնկված հրդեհը կարճ ժամանակում հանգցվել է, […]
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 10-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 «Նոյ» թաղամասը, Դավիթաշեն 1-ին թաղ. 47, 48, 49, 50, 51, 52, 146; 2-րդ թաղ. 17, 19, 20-28; 4-րդ թաղ. 50, 51 շենքերը, Արեշ 8փ. 45-86; 15փ. 17-43; 19փ. […]


































