Նախագահը ցանկանում է հայ-հնդկական հարաբերություններում նոր փուլ տեսնել
Նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանի և Հնդկաստանի միջև տնտեսական հարաբերությունների օրակարգի, հեռանկարային ոլորտներում փոխգործակցության զարգացման և խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ այսօր զեկուցել է Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը: Հանրապետության Նախագահի մոտ Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչին նվիրված հերթական այս հանդիպմանը մասնակցել են Հնդկաստանի հետ համագործակցության ներուժ ունեցող և փոխադարձ հետաքրքրություն […]





































