Ոստիկանը ծեծելիս պոկել է «Սասնա ծռեր»-ի Կյուրեղյանի խաչը. Հայկական Ժամանակ
Հունիսի 28-ին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նկուղում «Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանին ծեծի ենթարկելու ժամանակ ոստիկաններից մեկը պարանոցից պոկել է Կյուրեղյանի խաչը: Այս մասին թերթի հետ զրույցում հայտարարեց Արեգ Կյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը, որը երեկ է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցել իր պաշտպանյալին: «Հունիսի 28-ին՝ բռնության ենթարկվելու ժամանակ ոստիկաններից մեկը պարանոցից […]





































