Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պատվիրակությունը Տաջիկստան է մեկնել
Ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով երկկողմ բանակցություններին մասնակցելու նպատակով Տաջիկստան է մեկնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պատվիրակությունը: Պատվիրակությունը գլխավորում է ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:





































