05 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Քննություն է տարվում՝ զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ  չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարդան Արտավազդի Մելքոնյանի մահվան հանգամանքները:
Պարտադիր ժամկետային զինծառայողի դին հայտնաբերվել է հուլիսի 23-ին` ժամը 06.30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մերձակա տարածքում` կախված վիճակում:
Չորրորդ կայազորային քննչական բաժնում նույն օրը հարուցվել է քրեական գործ`  ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, մշակվել է քննչական պլան, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ` զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ