21 Մարտի, Saturday, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Մի հետաքրքիր ու զարմանալի երևույթ է նկատվում

Մի հետաքրքիր ու զարմանալի երևույթ է նկատվում ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների դատավարությունների ընթացքում: Նրանց պաշտպանող այն փաստաբանները, որոնք կանխավ քաղաքական կոնկրետ կողմնորոշում ունեն, որոնց մասնագիտական ունակությունները ցածր են կամ բավարար մակարդակի չեն, շատ արագ հարցերի ներկայացման, քննարկման իրավական հարթությունից «նետվում են» քաղաքական դաշտ, հնչեցնում քաղաքական բնույթի ելույթներ, մեկնաբանություններ, հարցազրույցներ և գնահատականներ: Կարծես նրանք շատ արագ պրոֆեսիոնալ […]

Ես կռիվ չեմ անում, որ ուժեղ կամ թույլ լինեմ. Վանաձորի քաղաքապետը` մարզպետի հետ հարաբերություններից

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հերքում է լուրերը, թե իր ու Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հարաբերությունները լարված են: Henaran.am-ի հետ զրույցում քաղաքապետն անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե մի շարք համայնքապետերի, այդ թվում իր հարաբերությունները լարված են մարզպետի հետ` նա ասաց. «Դրանք ծիծաղելի լուրեր են: Մարզպետի հետ մենք շատ լավ աշխատանքային հարաբերությունների մեջ ենք»: Մամիկոն Ասլանյանը հավելեց, որ […]

Թե ինչպես ԻՊ լրտեսը ներդրվեց եկեղեցի, բայց այնտեղ գտավ Քրիստոսին /տեսանյութ/

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ-լրտեսը ներդրվել է Թուրքիայում գտնվող եկեղեցի եւ այստեղ այնպիսի սեր ու ջերմություն է ստացել, որը երբեք չէր ստացել։ Հանկարծակի նրա մեջ այնպիսի փոփոխություններ են սկսվել, որոնց մասին երբեք չէր կարող մտածել, գրում է 316NEWS-ը։ Մի քանի տարի առաջ իսլամիստները սկսեցին հետապնդել քահանա Հասան Թոմասին եւ նրա ընտանիքին։ Նա փախավ Բաղդադից, հաստատվեց Թուրքիայում […]

Նոր նշանակում

Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հուլիսի 13-ին հրաման է ստորագրել նոր նշանակում կատարելու վերաբերյալ։ Թիվ 322-Ա հրամանի համաձայն՝ ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ է նշանակվել Արթուր Ստեփանի Գոյունյանը:

ԱԱԾ-ը նոր մանրամասներ է ներկայացնում Սամվել Բաբայանի գործով

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ավարտվել է հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի՝ 7 մեղադրյալի մասով նախաքննությունը: 2016 թվականի սեպտեմբերի 20-ին  Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ  քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և […]

Մահացել է Անդրիաս Ղուկասյանի հայրը

Այսօր մահացել է անազատության մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանի հայրը՝ Մարատ Ղուկասյանը։ Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը դիմել է Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի Անդրիաս Ղուկասյանին թույլ տան մասնակցել հոր հոգեհանգստյան արարողությանն ու հուղարկավորությանը:

Առնետները շարքից հանել են դոմիկի բնակչի անգամ հեռուստացույցը /տեսանյութ/

Գյումրու վագոն–տնակներում բնակվող հարյուրավոր այլ ընտանիքների նման, նրանք նույնպես ստիպված են պայքարել ոչ միայն ցրտի, խոնավության ու քաղցի, այլ նաև առնետների դեմ, որոնք վխտում են տնակային ավաններում: Օգնություն տրամադրելու նպատակով նրանց տնակ այցելած «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներին երեխաների մայրը պատմել է, որ գիշերները առնետների ահից չի կարողանում հանգիստ քնել, նույնիսկ առնետները շարքից հանել էին մի կերպ […]

Ներկայացվեց Արագածոտնի նոր մարզպետը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր Արագածոտնի մարզպետարանում մարզպետարանի աշխատակազմին, հանրապետական գործադիր մարմինների պատասխանատուներին, համայնքապետերին ներկայացրել է Արագածոտնի նորանշանակ մարզպետ Աշոտ Սիմոնյանին: Վ.Տերտերյանը  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի, նախարարության անունից և անձամբ իր կողմից շնորհակալություն  է  հայտնել նախկին մարզպետ Գաբրիել Գյոզալյանին, ընդգծելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում մարզում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի