28 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Հակառակորդը թիրախավորել է խաղաղ բնակավայրերը, փորձել սպանել գերեզմանատանը գտնվող անչափահասին . հարուցվել են քրեական գործեր

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել են քրեական գործեր՝ հակառակորդի կողմից հուլիսի 20-ին Տավուշի մարզի Չինարի գյուղը գնդակոծելու, մանկապարտեզի, գյուղացիների գույքը ոչնչացնելու, վնասելու, անչափահասին սպանելու փորձ կատարելու դեպքերի առթիվ: 2017թ. հուլիսի 20-ին՝ ժամը 13:00-ից 18:30-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական մարտական հենակետերից կրակոցներ են արձակվել Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ՝ թիրախավորելով  խաղաղ բնակիչներին։ Մասնավորապես՝ կրակոցներ […]

Գևորգ Սաֆարյանին իր համաձայնությամբ տեղափոխել են անվտանգ խուց. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկացնում է. «Վաղ առավոտից «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներին հաջողվել է ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների հետ համատեղ ջանքերով Գևորգ Սաֆարյանին իր համաձայնությամբ տեղափոխել անվտանգ խուց: Հիշեցնենք, որ Գևորգ Սաֆարյանին պատժախուց տեղափոխելու վերաբերյալ հրապարակումների հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում անմիջապես սկսվել է քննարկման […]

«Սեյսմիկ պաշտպանության ծառայության» պետն ազատվել է աշխատանքից

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն, այսօր՝ հուլիսի 24-ին, ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության եւ ՊՈԱԿ-ների ղեկավար կազմի ու աշխատակիցների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ի արդիականացման, օպտիմիզացիայի, կառուցվածքային փոփոխության եւ միջազգային համագործակցության հիմնահարցերը: ԱԻ նախարարն ընդգծեց, որ սեյսմիկ պաշտպանության համակարգի օպտիմիզացիան եւ արդիականացումն իրականացվելու են միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության […]

Բացահայտվել է Երևանում 3 անձի դանակահարությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է 3 անձի դանակահարությունը։ Մեղադրանք է առաջադրվել է 1 անձի: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից 2017թ. հուլիսի 21-ին՝ ժամը 01:10-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 քաղաքացի՝ կտրած-ծակած վերքերով՝ Ժ.Ղազարյանը՝ «որովայնի […]

Երևանի քաղաքապետարանը կաջակցի փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ցանկություն ունեցող սիրիահայ ընտանիքներին

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադարձ է կատարվել սիրիահայ ընտանիքներին ցուցաբերվող աջակցության ծրագրերին և նրանց կողմից բարձրացվող խնդիրների արագ կարգավորմանը: Առանձնակի ընդգծելով սիրիահայերի արագ ինտեգրման կարևորությունը` քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի սոցիալական ապահովության վարչությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է շարունակական հսկողության տակ պահել սիրիահայերի խնդիրների կարգավորումն ու […]

Քամու պատճառով Գետարգել գյուղը վնասներ է կրել

Հուլիսի 23-ին, ժամը 21:12-ին  ԱԻՆ-ը տեղեկություն է ստացել այն մասին, որ Կոտայքի մարզի Գետարգել գյուղի Ա.  Ալեքսանյան փողոցում՝ գյուղապետարանի մոտակայքում ուժեղ քամի է եղել. ԱԻՆ -ի աշխատակիցներհ մեկնել են Գետարգել՝ համապատասխան օգնություն ցույց տալու: Henaran.am-ի հետ զրույցում Գետարգել համայնքի ղեկավար   Արսեն Կարապետյանը  նշեց՝ գյուղապետարանի մոտակայքում    ծառը  քամու պատճառով ընկել է էլեկտրական  լարերի ու գազատար […]

Թուրքիայի վարչապետի ու նախագահի կոչը Իսրայելին

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն անդրադարձել է Երուսաղեմի Ալ Աքսա մզկիթի շուրջ ստեղծված լարված դրությանը: Թուրքական «Haberler» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Յըլդըրըմը Twitter-ի միկրոբլոգում Իսրայելի իշխանություններին կոչ է արել հետ դառնալ «սխալ ուղուց»: Դատապարտելով ահաբեկչությունն, որն ըստ նրա կրոն, լեզու և ռասա չի ճանաչում` Յըլըդրըմը նշել է. «Որևէ պատրվակով մահմեդականների մուտքի սահմանփակումը Ալ Աքսա մզիկթ անընդունելի է: […]

Մեր երկրում ի՞նչ է պետք ուզածին հասնելու համար

«Մեր երկրում, եթե մեկը հասցրել է հասնել իր ուզածին, ուրեմն ունի` 1.լավ պապա 2.լավ ամուսին 3 . լավ սիրած …սրանց հակացուցված են խելքը, բարոյականությունը և չափի զգացողությունը… Եթե կա չորրորդ` իմ չիմանալիք տարբերակը, խնդրում եմ իրազեկել ուղտի ականջում քնածիս…Հա, փողը միշտ չէ, որ ճամփա է բացում.,, լավ,, -ի հատկանիշն է գործում…իբրև պարտադիր պայման…»: Մարո Քարամյանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի