22 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«Սասնա ծռեր» խմբի անդամները հացադուլ են հայտարարել

«Ես՝ Վարդան Գերավետյանս եւ պայքարի այս ձեւին միացող «Սասնա ծռեր» ազգային ազատագրական շարժման մասնակիցներս հայտարարում ենք հացադուլ հետեւյալ պահանջներով եւ պատճառաբանությամբ։ 1) Ճանաչել որպես քաղբանտարկյալներ «Սասնա ծռեր» խմբի անդամներին եւ նույն գործով կալանավորված անձանց, ինչպես նաեւ Կարո Եղնուկյանին, Անդրիաս Ղուկասյանին, Գեւորգ Սաֆարյանին, Հայկ Կյուրեղյանին, Շանթ Հարությունյանին եւ նրա խմբի տղաներին, «Սասնա ծռերի» շրջանակներում կալանավորված ցուցարարներին, […]

Երևանը ճանաչվել է «Լավագույն մարզական ընտանիք 2017» մրցույթի հաղթող

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և պաշտոնատար այլ անձինք Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում դիտել են ՀՀ Նախագահի մրցանակի համար արդեն տասնչորսերորդ տարին անընդմեջ անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 2017թ. եզրափակիչ փուլի մրցումները: «Լավագույն մարզական ընտանիք-2017» մրցույթն անցկացվել է երեք փուլերով, չորս տարիքային խմբերով՝ 6 մրցաձևերում: Մրցույթի 1-ին փուլին Երևան քաղաքից, Արցախից […]

Դրամապանակի գողություն՝ թիվ 42 երթուղու միկրոավտոբուսում

Հուլիսի 21-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով, Եր.Քոչարի փողոցի թիվ 9/5 հասցեի մոտից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գոռ Պ.-ին, որը նույն օրը թիվ 42 երթուղու միկրոավտոբուսի սրահում գողացել է 1951 թ. ծնված Անահիտ Գ.-ի դրամապանակը:  Գողոնն առգրավված է: Կատարվում […]

«Ինտրիգը տևի այնքան երկար, որքան դա հնարավոր է»

  «Ընդունում եմ, որ կա քաղաքական ինտրիգ, այդ ինտրիգը կա նաև լրատվական դաշտում, և ինտրիգի կանոնները թելադրում են, որ ինտրիգը տևի այնքան երկար, որքան դա հնարավոր է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը` խոսելով 2018 թվականին ՀՀ-ի վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանին տեսնել-չտեսնելու հարցից: «Բոլոր դեպքերում, շատ լավ գիտեք, որ վարչապետի նշանակման […]

Հոգեբանները խուճապի մե՞ջ են

Ռուբեն Պողոսյանի սպանության դեպքից հետո Հոգեկան խնդիրներ ունեցող անձինք, ովքեր չեն գտնվում բժիշկների վերահսկողության տակ և ազատորեն շրջում են մեր կողքին, եւ հասարակության, եւ իրենց իսկ ընտանիքի անդամների համար դարձել են լուրջ վտանգ: Նախկինում եղել են դեպքեր, երբ հոգեկան խնդիրներ ունեցող անձանց կողմից սպանվել են կամ հարազատները, կամ պատահական մարդիկ: Վերջին դեպքը՝ «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների […]

ՄԻՊ-ի ներկայացուցիչները նորմալ են գնահատում Հրաչյա Հարությունյանի պահման պայմանները. նա բուժզննում է անցնում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները Հրաչյա Հարությունյանի պահման վայրի պայմանները նորմալ են գնահատում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Հարությունյանի պահման պայմանների վերաբերյալ ահազանգելու որևէ դեպք չեն արձանագրել: Հրաչյա Հարությունյանը բուժզննում է անցնում: Հուլիսի 22-ին պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում նաև բժիշկ-մասնագետը այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան տեղափոխված Հրաչյա […]

Չինարիում թշնամին խոշոր վնասներ է պատճառել (տեսանյութ)

Հուլիսի 20-ին հակառակորդը կրակ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ Չինարիի ուղղությամբ: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց գյուղապետ Սամվել Սաղոյանը: «Մի քանի բնակելի տներ են վնասվել, մեր մանկապարտեզի շենքն է վնասվել, անհատ ֆերմերի անասնագոմն է վառվել։ Փառք Աստծո, որևէ մարդ չի վնասվել»,- նշեց նա։  

Մահացել է Ադրբեջանի զինված ուժերի ևս մի զինծառայող

Ադրբեջանական ֆեյսբուքյան օգտատերերի էջերից հայտնի է դարձել, որ, բացի ինքնասպան եղած զինծառայողից, այսօր Բաքվի կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացել է նաև հուլիսի 14-ին գլխի շրջանում ծանր վիրավորում ստացած զինծառայող Նահիդ Զահիդ օղլու Սոլտանովը (Nahid Zahid oglu Soltanov)։ Նշեմ, որ զինծառայողի վիրավորման մասին ոչ պաշտոնական աղբուրներից հայտնի է դարձել հուլիսի 15-ին:  Սկզբնական շրջանում ադրբեջանական օգտատերերը գրում էին, […]

Ինչ են քննարկել Ալիեւն ու Պուտինը /տեսանյութ/

Նախօրեին Սոչիում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը։  Նախագահները քննարկել են երկու երկրների փոխհարաբերությունները, ինչպես նաեւ տարածաշրջանում անվտանգության ամրապնդումը։  Մանրամասները՝ տեսանյութում    

ՀԿ-ները հանրային վերահսկողություն են իրականացնում սննդի անվտանգության ոլորտում

2017թ. ՀՀ Նախագահի աշխատակազմը հասարակական կազմակերպություններին հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում ընդգրկել է նաև «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում» անվանակարգը։ Ըստ այդ անվանակարգի՝ «Երիտասարդ ընտանիքի աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Գետափ, Մալիշկա համայնքների մի քանի մանկապարտեզներում իրականացրել է սննդամթերքի անվտանգության ոլորտը կարգավորող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի