10 քայլ է
Քո եւ այլ մարդու միջեւ ուղիղ 10 քայլ է։ Եթե դու անցել ես քո 5-ը, եւ քեզ ընդառաջ ոչ ոք չի եկել, շրջվիր ու հեռացիր։ Չինական իմաստնություն
Քո եւ այլ մարդու միջեւ ուղիղ 10 քայլ է։ Եթե դու անցել ես քո 5-ը, եւ քեզ ընդառաջ ոչ ոք չի եկել, շրջվիր ու հեռացիր։ Չինական իմաստնություն
Ապա այդտեղից ելնելով՝ Հիսուսը գնաց Տյուրոսի և Սիդոնի կողմերը։ Եվ ահա քանանացի մի կին, որ այդ կողմերից էր, եկավ Հիսուսի մոտ և բարձրաձայն ասաց. – Տե՛ր, Դավթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ, աղջիկս տանջվում է չար ոգուց։ Բայց Հիսուսը պատասխան չտվեց նրան։ Այն ժամանակ աշակերտները մոտեցան և աղաչելով ասացին. – Արձակի՛ր նրան, որովհետև աղաղակում է մեր հետևից։ […]
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ներկա է գտնվել տարածքային զարգացման համաժողովին, որի նպատակն է համախմբել բոլորի ջանքերը՝ ռազմավարական նպատակների, ռեգիոնալ և տեղական դերակատարների ակտիվացման համար: Համաժողովին մասնակցել են նաև ECORYS Նիդեռլանդ ԲՎ գլոբալ պրակտիկայի և քաղաքաշինության բաժնի ղեկավար Ացե Վերկենիսը, ECORYS տեխնիկական օժանդակության ծրագրերի ղեկավար Ռոբերտ Գիրեյկոն, ՀՀ մարզպետներ, համայնքապետեր, ինչպես նաև […]
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության ծառայողների, ինչպես նաև ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատողների կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ Է. Կ.-ի հաղորդման հիման վրա: Այսպես, Է. Կ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ իր հայցադիմումների առթիվ դատարանում քննված […]
Թայվանում դատարանը բավարարել է կնոջ՝ ամուսնուց բաժանվելու մասին պահանջը։ Պատճառ է դարձել այն, որ տղամարդը 6 ամիս շարունակ կարդացել է կնոջ կողմից ուղարկված կարճ հաղորդագրությունները, սակայն չի պատասխանել։ Նա անգամ չի արձագանքել, երբ կինը տեղեկացրել է, որ ավտովթարի արդյունքում հայտնվել է հիվանդանոցում։ Արդյունքում կնոջ համբերությունը սպառվել է, ու նա դատարան է դիմել՝ ամուսնալուծվելու համար։
Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 18-ին այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի: Խորհրդարանականները հանդիպել են հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ քննարկել վերջիններիս հուզող բազմաթիվ հարցեր, որոնց վերաբերյալ պատվիրակության անդամները ներկայացրել են իրենց տեսակետները: Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել հայ համայնքի […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: «Հարգելի՛ պարոն Սահակյան, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Պետական կառավարման մարմինների ժողովրդավարական և սահուն ձևավորման ընթացքը վկայում է Արցախի ժողովրդի ազատ ապրելու օգտին կատարած ընտրության անշրջելի բնույթը: Դա մարդու հիմնարար իրավունքները և ազատություններն անշեղորեն […]
Երեկ աշխատանքներիս բերումով Լոռիում էի։ Առիթից օգտվելով՝ կրկին այցելեցի Սանահին։ Վանքային համալիրը անմխիթար վիճակում է։ Համատարած անօրինականություններ և անտարբերություններ։ Նոր թաղումները ՄԽՐՃՎԵԼ են վանքապատկան տարածքներում։ Հունիսի 21-ին իրականացված վերջին թաղումն արդեն համբերության բաժակս լցրել է։ Մինչև վերջ պայքարելու եմ, որ Զաքարյան իշխանների դամբարանի շուրջ իրականացված թաղումները տեղահանվեն՝ տեղափոխվեն։ Ստեփան Նալբանդյանն է գրել ֆեյսբուքյան հանրագրում:
Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի թ.191 հիմնական դպրոցի հիմնանորոգումը «Կրթական օբյեկտների հիմնանորոգում» ծրագրով սկսվել է 29.01.2015թ., «Կանժիլստրոյ» ՍՊԸ-ի կողմից, հատկացվել է 321.621.0հազ. դրամ և 2016-2018թ.թ. ՀՀ կառավարության միջնաժամկետ ծրագրով նախատեսվել էր ավարտել 2016-ին: Արդեն 2017 թվականն է, սակայն դպրոցի վիճակը շատ տխուր է, որովհետև 2 տարի է հիմնանորոգումը դադարեցվել է, շինարարները կիսատ թողել գնացել […]
Մեծարգո՛ պարոն նախագահ. Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Դեռ 1989-94 թվականների Արցախյան պատերազմի օրերից Դուք ապացուցել եք, որ նվիրված եք Արցախի ժողովրդին, որ հայրենասեր ու պետականամետ գործիչ եք: Հրադադարի կնքումից հետո էլ մասնակցել եք […]





























