27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ինչու՞ են աճում ծանր հանցագործությունները Հայաստանում

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Վերջին շրջանում Հայաստանում բավական աճել են ծանր հանցագործությունների թիվը…Չեմ ցանկանա թվարկել դրանք…Վերջինը՝օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած զանգվածային սպանդ էր,որի հետևանքով 4 մարդ է սպանվել…Տեսնես իշխանությունները չեն հետաքրքրվում թե ինչո՞վ է դա պայմանավորված…Հանցագործությունների թիվը հենց այնպես չի կարող աճել…Ի դեպ,ծանր հանցագործություններ գործողները բնավ էլ սոցիալապես անապահով չեն…Ըստ իս,պատճառները բավական պարզ են.
1.Հասարակությունը չի վստահում իրավապահ և արդարադատության համակարգերին և փորձում է ծագած խնդիրները լուծել սեփական նախաձեռնությամբ՝ինքնադաստան տեսնելով իր կարծիքով հանցանք գործածի նկատմամբ…
2.Հասարակությունը բազմիցս տեսել է,թե ինչպես են Գագիկ Շամշյանի և “02” հաղորդաշարի “հերոսները” շատ կարճ ժամանակում հայտնվում ազատության մեջ…Եթե այդ “հերոսներին” կարելի է ամեն ինչ,ապա մյուսներն ինչով են պակաս դրանցից,որ նրանք էլ հանցագործություններ չգործեն և պատիժ չկրեն…
Այս ամենի հետևանքով գլուխ է բարձրացնում բեսպրեդելությունը և մենք ունենում ենք այն ինչ կա հիմա՝զարհուրելի և սարսափազդու հանցագործություններ…
Հ.Գ.Սթափվե՛ք,հարգելիներս,քանի ուշ չէ…»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ