27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Իլհամ Ալիևի որդին ծանր հիվանդ է

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Իսրայելական “Հաարեց”-ում լույս տեսած հոդվածը և հրեական պետության զբոսաշրջության նախարար Յարիվ Լևինի անկեղծությունները կապված Ադրբեջանի նախագահի ընտանիքի և Ադրբեջան պետության ահռելի ներդրումների հետ Իսրայելի տնտեսության մեջ բուռն քննարկումների առիթ են տվել Բաքվում…
Իլհամ Ալիևի համար ամենացավոտ փաստը,որին անդրադարձել էր Իսրայելի զբոսաշրջության նախարարը ոչ թե 600 միլիոն դոլլարի ներդրումն է եղել Իսրայելի անշարժ գույքի շուկայում,այլ իր որդու՝Հեյդար Ալիևի առողջության մասին տեղեկության արտահոսքը…
Ըստ Լևինի,Իլհամ Ալիևի կինը և որդին մի քանի ամիս առաջ 6 միլիոն դոլլարով տուն են գնել Հայֆայում,որի անվտանգությունն Ալիևների խնդրանքով ապահովում են տեղի անվտանգության մարմինները…”Ադրբեջանի նախագահի որդին արդեն մի քանմի ամիս է գտնվում է այդ վիլլայում՝իսրայելցի հմուտ բժիշկների հսկողության տակ և այդ ընթացքում նա ապանքինվել է ծանր հիվանդությունից”,-անկեղծացել է Լևին…
Շատերն էին խոսում,որ Ադրբեջանի բռնապետի որդին առողջական խնդիրներ ունի…Լևին դարձավ առաջինը,ով բավական բարձր՝նախարարի մակարդակով բացահայտեց,որ Հեյդարչիկը ծանր հիվանդ է…Ադրբեջանում շատերը գիտեն Հեյդարի առողջական խնդիրների մասին,սակայն դա չեն կարող բարձրաձայնել նույնիսկ վտարանդի ընդդիմադիրները, քանի որ նրանք շատ լավ գիտեն,թե ինչ պատիժ է նրանց սպասում սրբացված ընտանիքի մասին բացահայտումներ անելու դեպքում…Իսկ թե ի՛նչ ծանր հիվանդության մասին է ակնարկել Լևին,որից Հեյդարչիկն իբրև թե արդեն բուժվել է ոչ ոք գչիտի…
Հեյդար Ալիևի հիվանդ լինելու փաստը շատ ակնառու է…20-ամյա երիտասարդի instagram-յան էջում տեղադրված նկաներում վերջինիս փնթի տեսքը և ոչինչ չասող հայացքը միանգամից աչք է զարնում…Բացի այդ շատ զարմանալի էր նաև այն,որ իրեն որպես հաջորդող Իլհամը ոչ թե նախապատրաստում է իր միակ որդուն,այլ ավագ դստերը՝Լեյլային…
Հատկանշական է,որ “Հաարեց”-ում լույս տեսած հոդվածին բավական բուռն արձագանքող ադրբեջանական մամուլը և Ալիևի աշխատակազմը շեշտը հիմնականում դնում են Ադրբեջանի կողմից Իսրայելում մեծ ներդրումներ կատարելուն և Հեյդարչիկի Իսրայելում երբևէ չլինելու վրա, ջանադրաբար հերքում են դրանք ,և բացարձակ չեն անդրադառնում Իլհամ Ալիևի որդու հիվանդությանը…
Ինչպես և սպասվում էր Իսրայելից հնչեցին հերքումներ… Ադրբեջանում հրեական պետության դեսպան Դան Սթավը հայտարարել է,որ “Հաարեց”-ում այդպիսի հոդված չի եղել…Զարմանալի է…Եթե լույս չի տեսել,ապա ինչու՞ էր Բաքուն Իլհամ Ալիևի աշխատակազմի արտաքին հարցերով կապերի օգնականի՝Նովրուզ Մամեդովի մակարդակով արձագանքում…Կամ ընդհանրապես ինչու՞ են այսպես խառնվել…Այստեղից հետևություն…Հոդվածը լույս է տեսել,սակայն Թել Ավիվում,որտեղ շատ բարձ են գնահատում Բաքվի հետ հարաբերություններն ավելի լավ բան չէին մտածել,քան հոդվածը հեռացնել կայքից…Չկա հոդված՝չկա խնդիր Բաքվի և Թել Ավիվի միջև…
Հ.Գ.Ես հիմա հասկանում են Իլհամ Ալիևի դաժանության պատճառը…Սույն ստահակը,ով իր զինվորներին վերաբերվում է որպես իր և որոնց կյանքը նրա համար գրոշի արժեք չունի չարացած է աշխարհի վրա…Երևի չմանրամասնեմ…»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ