20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

425 երեխաներ 3-րդ հերթափոխով մեկնել են մարզաառողջարանային ճամբարներ

Երևանաբնակ` զոհված և հաշմանդամ զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ 425 երեխաներ ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ ամառային հանգստի են մեկնել Հանքավանի և Ծաղկաձորի մարզաառողջարանային ճամբարներ: 

Ձևավորված բարի ավանդույթի համաձայն մայրաքաղաքի վարչական շրջաններից յուրաքանչյուրը հենց տեղերից է կազմակերպել երեխաների հանգստի մեկնումը` ապահովելով հարմարավետ ավտոբուսներով նրանց փոխադրումը: Առավոտյան երեխաներին ճանապարհել են Երևանի քաղաքապետարանի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները, վարչական շրջանների ղեկավարները, աշխատակազմերի ներկայացուցիչները: Պատասխանատուները նշել են, որ մարզաառողջարանային 5 ճամբարները, որտեղ երեք հերթափոխով իրենց հանգիստը կանցկացնեն երեխաները, ապահովված են ամառային հանգստի լիարժեք կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններով: Նաև վստահեցրել են, որ տեղերում երեխաները գտնվելու են մշտական հոգածության և ուշադրության ներքո: Մինչ երեխաների մեկնելը նրանց բաժանվել են նաև մարզական գույք ու մարզահագուստ:
Երրորդ հերթափոխի ճամբարականները կվերադառնան օգոստոսի 15-ին: Ի դեպ, ինչպես մեկնելու, այնպես էլ վերադարձի ժամանակ երեխաների անվտանգ փոխադրման նպատակով բոլոր ավտոբուսների ուղեկցումը կապահովի Ճանապարհային ոստիկանությունը: 
Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ վարչական շրջանների ղեկավարները և քաղաքապետարանի պատասխանատուները շարունակում են պարբերաբար այցելել  ճամբարներ` ծանոթանալու իրենց հանգիստն անցկացնող երեխաների առօրյային:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ