Տեր, ինձ ուժ տուր
Աստված իմ, տո՛ւր ինձ հոգու խաղաղությամբ դիմավորել այն
ամենը, ինչ կբերի այսօրը, եւ օգնի՛ր ինձ անմնացորդ
հանձնվելու Քո սուրբ կամքին:
Օրվա յուրաքանչյուր ժամին եւ ամեն բանում, խրատի՛ր եւ
աջակցի՛ր ինձ:
Ինչպիսի լուրեր էլ ստանամ օրվա ընթացքում, սովորեցրո՛ւ ինձ
ընդունել դրանք հանդարտ հոգով եւ այն անսասան հավատով,
որ ամեն ինչում Քո սուրբ կամքը կա:
Ղեկավարի՛ր իմ մտքերն ու զգացմունքները բոլոր իմ
խոսքերում եւ գործերում:
Յուրաքանչյուր աննախադեպ պարագայում մի՛ թույլ տուր ինձ
մոռանալ, որ այդ ամենը ի վերուստ է առաքված Քո կողմից:
Սովորեցրո՛ւ ինձ ամեն մարդու հետ խելամիտ ու շիտակ
վարվել` չվշտացնելով ու չվրդովվեցնելով եւ ոչ մեկին:
Տե՛ր, ինձ ուժ տուր կրելու այս առաջիկա օրվա
հոգնություններն ու բոլոր դիպվածները:
Ղեկավարի՛ր իմ կամքը, և սովորեցրու ինձ աղոթել,
հուսալ, հավատալ, սիրել, համբերել ու ներել:
ԱՄԵՆ: