08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Հարուցվել է քրեական գործ՝ ՍՊԸ-ի աշխատակցի մահվան դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Սյունէնորգոշին» ՍՊԸ-ի տարածքում աշխատակցի մահվան դեպքի առթիվ: 2017թ. հունիսի 30-ին` ժամը 11:40-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Բյուրեղավանում՝  «Սյունէնորգոշին» ՍՊԸ-ի տարածքում, տղամարդու դի կա: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Կատարվել դեպքի վայրի զննություն: Պարզվել է մահացած տղամարդու ինքնությունը, […]

Գերմանիայի խորհրդարանը հավանություն է տվել միասեռ ամուսնություններին

Բունդեսթագը ձայների մեծամասնությամբ ընդունել է Գերմանիայում միասեռ ամուսնությունները օրինականացնող օրինագիծը,, հայտնում է Deutsche Welle-ն։ Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 393 պատգամավոր, դեմ՝ 226-ը։ 4 հոգի ձեռնպահ է մնացել։  Հետաքրքրական է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեմ է քվեարկել այս օրինագծին։ Նա հայտարարել է, որ ամուսնությունը տղամարդու եւ կնոջ միություն է։

Կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.5մլն.դրամ

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 26.06-30.06.2017թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 831.0 հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 14 որոշում և հաշվարկվել 632.65 հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:  Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 200 հազ. դրամի […]

Տպավորություն է` հայ ծնողն իր երեխայի հարգն ու արժեքը չի իմանում, ամեն օր զոհ… (տեսանյութ)

«Այնպիսի տպավորություն է, որ հայ ծնողն իր երեխայի հարգն ու արժեքը չի իմանում: Սոսկալի ու անպատիվ երևույթ է: Եթե արժանի պատասխան չենք տալիս, վախկոտ ենք»,-Henaran.am-ի հետ զրույցում ասում է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը` խոսելով Ղարաբաղի հետ կապված դիվանագիտության ու ռազմավարության վերաբերյալ քննադատություններից:

Սանկցիա կիրառվեց. Սեֆիլյանի և մյուսների գործով դատը հետաձգվեց

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հունիսի 30-ին, Սեֆիլյանի եւ մյուսների գործով նիստին դատարանը դատական սանկցիա է  կիրառել փաստաբաններ Տիգրան Հայրապետյանի եւ Արայիկ Պապիկյանի նկատմամբ: Դատարանը կդիմի Փաստաբանների պալատ փաստաբաններին պատասխանատվության ենթարկելու պահանջով: Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 4-ին, ժամը 11-ին: Նշենք, որ այս գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ […]

Հայտարարություն՝ պատիվն ու արժանապատվությունն արատավորելու փորձի վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը: 2003թ.-ի դեկտեմբերի 13-ի «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասն ուղղակիորեն ամրագրում է, որ անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից […]

Ոստիկանները միրգ վաճառող կնոջ դույլերին ու արկղերին ոտքով չեն հարվածել

Համացանցում «Օրը ցերեկով լկտիություն՝ ոստիկանների մասնակցությամբ» վերնագրով հոդված էր տարածվել, որում ասված էր. «Հունիսի 28-ին քաղաքացիական և ոստիկանական համազգեստով անձինք հարվածում և տշում էին փողոցում երկու կիլոգրամ ծիրան և բալ վաճառող տատիկների դույլերն ու արկղը՝ ամբողջ միրգը թափելով փողոցով մեկ»։Հունիսի 28-ին Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցների և ոստիկանության համատեղ միջոցառման ընթացքում տեղ գտած միջադեպը ֆիքսել է […]

Էրդողանը G20-ի գագաթնաժողովին կմեկնի 250 հոգանոց պատվիրակությամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Համբուրգում կայանալիք G20-ի գագաթնաժողովին պատրաստվում է մասնակցել 250 հոգանոց պատվիրակությամբ:  Այս մասին տեղեկացնում է գերմանական «DW» լրատվականի թուրքական ծառայությունը՝ հղում անելով թուրք և գերմանացի դիվանագետներից ստացված տեղեկությանը: Ըստ այդ տեղեկության Թուրքիան գերմանական իշխանություններին ներկայացրել է գագաթնաժողովին Էրդողանին ուղեկցող պատվիրակության ցուցակը, որը բաղկացած է 250 հոգուց: Պատվիրակության  անդամներից 60-ից ավելին ոստիկանության […]

Կանաչ ծրագրի առաջին` 20 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհային ծրագրի փաթեթն է քննարկվել

  ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել «Շենքերի Էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցման» Կլիմայի կանաչ հիմնադրամի ծրագրի  փաստաթղթի համաձայնեցման տեղական կոմիտեի նիստը: Միջոցառմանը մասնակցում էին կոմիտեի անդամ գերատեսչությունների ստորաբաժանումների ղեկավարներ, ինչպես նաև միջազգային այլ ծրագրերի և Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչներ: Բացելով կոմիտեի նիստը` ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը շեշտել է, որ քննարկվող ծրագիրը Կլիմայի […]

Դատարանը Սեֆիլյանի փաստաբանի վարքագծի համար կդիմի ՓՊ

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով նիստին այսօր` հունիսի 30-ին, Երեւանի Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատական սանկցիա կիրառեց Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան Եգորյանի նկատմամբ: Դատարանը որոշում կայացրեց դիմել Փաստաբանների պալատ` փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պահանջով: Դատական նիստերի դահլիճում չէին նաեւ Գեւորգ Սաֆարյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը եւ Ներսես Պողոսյանի շահերի պաշտպան Արայիկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի