06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Տղերքին, որ արյուն են թափել՝ ծեծում եք. «Սասնա ծռեր»-ի երեք անդամները բորբոքվեցին

Այսօր՝ հուլիսի 6-ին «Սասնա ծռերի» 18 անդամների գործով դատակաքննությունը մտավ ինքնությունը ճանաչելու փուլ: Նիստին ներկա երեք ամբաստանյալները՝ Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը եւ Թաթուլ Թամրազյանը լքեցին դատական նիստերի դահլիճը։

Նշենք, որ նախորդ դատական նիստին ոտքի չկանգնելու համար դատավորը դահլիճից հեռացրել է 15 ամբաստանյալներին:

Արամ Մանուկյանը իր պահանջով ընդհատեց դատավորին,նա նշեց,  որ իր ընկերներին դատարանը կամ որոշում է բերել դատական նիստերի դահլիճ, կամ ինքը հեռանում է։

Հաջորդը հեռացավ Հովհաննես Հարությունյանը, ով ընդգծեց, որ ջարդված ոտքերով էլ կարող է կանգնել, եթե դատարանը հարգանքի արժանի լինի.« «Ձեր հետեւի գերբը տեսնում եք, մենք դրա համար ապստամբություն ենք արել, իսկ մեր ընկերներին, որոնք արուն են թափել, տղերքին ծեծում եք, դուք ասում եք՝ ոտքի կանգնեք։ Դուք պետք ա կատարեք այն, ինչ ձեզ ասում են»,- ասաց Հովհաննես Հարությունյանը։

Թաթուլ Թամրազյանն էլ, որը հայերեն գրեթե չի հասկանում և թարգմանչի օգնությամբ է շփվում,  ասաց, որ ինքը չի ընդունում դատարանին որպես արդարադատություն։

Հիշեցնենք, որ այս գործը քննվում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից, սակայն նիստերն արտագնա են անցկացվում, քանի որ այնտեղ դահլիճը փոքր է: Արտագնա նիստն ընթանում է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

 Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ