Երևանյան ամառ․ անցկացվել է Ձմերուկի 5-րդ փառատոնը
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում Կարապի լճի տարածքում անցկացվել է արդեն ավանդական դարձած Ձմերուկի 5-րդ փառատոնը: Երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի կողմից արդեն սիրված ու սպասված միջոցառմանը Երևանի 12 վարչական շրջաններից յուրաքանչյուրը ներկայացված էր առանձին տաղավարով և ներկայացնում էր ձմերուկի ձևավորման իր հմտությունները: Հարկ է նշել, որ բոլոր ձևավորումներն էլ հետաքրքիր էին […]





































