Մի՞թե ծռականները չեն ընկալում, որ 21-րդ դարի քաղաքացուն զուտ պաթոսով չես կարող գրավել
Մեկ անգամ չէ, որ խոսվել է այն մասին, որ Սասնա Ծռեր խմբավորման առաջարկած մոտեցումները շատերի կողմից ընդունելի չեն, բայց քիչ են դեպքերը, երբ խոսվում է դրա պատճառների մասին: Իհարկե առաջին պատճառը զինված պայքար մղելն է, որը հասարակության լայն շերտերի կողմից չի ընդունվում, բայց ծռականներին մեծապես խանգարում է նաև պաթոսի չափազանց մեծ ու անընկալելի դոզան:
Այս խնդիրն առկա է ոչ միայն ծռերի համակիրների այլ հենց նրանց առավել հայտնի ներկայացուցիչների մոտ, ինչպիսիք են Ժիրայր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը: Դրա վառ դրսևորում է այս մարդկանց նամանկ ուղղված Արթուր Սարգսյանի (Հաց Բերող) ծննդյան տարեդարձին, որտեղ օրինակ ասվում է. «Սակայն քո սխրանքն ավելին էր, քան Հաց Բերող վսեմ կոչումը։ Դու շարունակեցիր հին հերոսների գործը և, ի թիվս այլ խորհուրդների, հացո՛վ արտահայտեցիր առաջին ու ամենամեծ ապստամբ Հայկ Նահապետի ոգու պոռթկումը և մի նոր՝ ընդվզմա՛ն իմաստ դրեցիր հացի մեջ»: Խորհուրդ կտամ հաջորդ նամակը գրելուց օգտագործել ավելի գեղագանգուր ու հեզաճկուն բառեր, որպեսզի ավելի լավ ծածկեք ձեր ասածում բովանդակության բացակայությունը:
Իսկ եթե ավելի լուրջ, այս տողերը կարդալուց, առաջանում է մի հարց. «ինչու այդքան պաթետիկ ու ուռճացված»: Մի՞թե ծռականները չեն ընկալում, որ 21-րդ դարի քաղաքացուն զուտ պաթոսով չես կարող գրավել, իսկ շատ հաճախ կարող ես նաև հակակրանք առաջացնել:
Նարեկ Սարգսյանն է գրել ֆեյսբուքյան հանրագրում: