14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 29,3 տոկոսով

Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-հունիս ամիսներին կազմել է 1,094,007 մարդ, որը 29,3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:
                2017 թվականի հունիս ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 211 252 մարդ՝ 20,5 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը:
                2017 թվականի հունվար-հունիս ամիսներին, 2016 թվականի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորհոսքի 26,1 տոկոս աճ:
            «Զվարթնոց» օդանավակայանում 2017 թվականի առաջին կիսամյակում բեռնափոխադրումը կազմել է 10 912 տոննա ապրանք, որը 70,4 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
            2017 թվականի հունիս ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում  ուղևորահոսքը կազմել է 7744 մարդ՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 1558 տոկոսով:
            «Շիրակ» օդանավակայանում 2017 թվականի հունվար-հունիս ամիսներին ուղևորահոսքը 402,1 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած: 
            «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2017 թվականի հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 24,5 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ