14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Հայ և հրեա ժողովուրդների հարաբերությունները պատմական խոր արմատներ ունեն

Հուլիսի 25-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցով Երևան ժամանած Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի հետ: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց Իսրայելի նախարարի այցը Հայաստան, ընդգծելով, որ հայ և հրեա ժողովուրդների հարաբերությունները պատմական խոր արմատներ ունեն, ինչը լավ հիմք է ստեղծում՝ միջպետական համագործակցության զարգացման համար։ Շնորհակալություն հայտնելով Երևան այցելելու հրավերի և […]

Թող ձեր երեխաները տեսնեն ձեր բարի գործերը

«Անձնական բարեգործություն անելը երեխաների դաստիարակման լավագույն միջոցներից մեկն է: Օրինակ երբ ծնողներն աշխատում են բարեգործական կամ հասարակական մի կազմակերպությունում դա մի բան է, բայց երբ նրանք անձնապես բարի գործեր են անում ու երեխաները տեսնում են դա, ապա դա լրիվ ուրիշ բան է: Այդ ժամանակ նրանք մեծ դաստիարակչական ազդեցություն են թողնում իրենց երեխայի սրտում: – Բարի […]

Կարևորն` ընտրությունը ճիշտ լինի

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ ենթադրությունները, թե ՀՀԿ-ում ներքին խնդիրներ կան, վերադասավորումներ են արվում, գալիս են նրանից, որ նախագահը երիտասարդների նշանակեց վարչապետի, Պաշտպանության նախարարի պաշտոններում, ինչպես նաև ՀՀԿ-ի պատգամավորների թիվը բավականին երիտասարդացավ: «Ասում են` Վիգեն Սարգսյանն էլ շատ երիտասարդ է իր պաշտոնների համար, ոչ ոք չէր ակնկալում, որ նա կլինի այդ պաշտոնին, բայց Վիգեն […]

Ուշադրություն, բարձր ջերմային ֆոն․ ԱԻՆ-ը զգուշացնում է

Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Ուշադրություն Հուլիսի 27-30-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38…40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հուլիսի 26-ին կանխատեսվում է 6, որի դեպքում […]

««Սասնա ծռեր-2»-ը չի բացառվում, բայց անհատական տեռորի ճանապարհով»/տեսանյութ/

«Հասարակությունը անտարբեր չէ, հասարակությունը վախեցած է: Կար ժամանակ, որ Հայաստանում հարյուր հազարավոր մարդիկ էին ցույցի դուրս գալիս, բայց դա անցավ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ժողովուրդը անտարբեր է դարձել հասարակական հարցերի  հանդեպ,երբ արտագաղթը դարձել է  գերխնդիր, ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, դիվանագետ և քաղաքագետ Արա Պապյանը: Պապյանը ընդգծում է` հռոմեական կայսրության ժամանակ էլ ստրուկների թիվը գերազանցում էր […]

Սասնա ծռերի դատն ընդմիջվեց՝ դեռ չմեկնարկած

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դեռ չմեկնարկած՝ 30 րոպեով ընդմիջվեց «Սասնա ծռեր 14 հոգու» գրծով դատավարությունը։ Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ նիստն ընդմիջվում է, որպեսզի ապահովեն ամբաստանյալների ներկայությունը։ Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության […]

Հիստերիա՝ Ադրբեջանում․ Գուգուշը Երեւանում համերգ է տալու․ Փաստ

«Փաստը» գրում է. «Ադրբեջանական ծագում ունեցող Իրանի ամենահայտնի դերասանուհիներից ու երգչուհիներից մեկը՝ Գուգուշը (քաղաքացիական անունը Ֆաիեգ Աթեշին) Instagram–ի իր էջում գրառում է կատարել օգոստոսի 31–ին Երեւանում կայանալիք համերգի մասին: Երգչուհին իր այդ գրառումը վերնագրել եւ առանձնացրել է՝ «վերջապես» (#finally) եւ «պատմություն է գրվում» (#historyinthemaking) հեշթեգերով: Տեղեկացնենք, որ հայտնի երգչուհու այցը Հայաստան մի քանի առումով է […]

«Երկիր Ծիրանիի» «դժոխային» սցենարները․ Իրավունք

«Իրավունքը» գրում է. «Զարուհի Փոստանջյանի «Երկիր Ծիրանի» կուսակցությունը Երեւանի ավագանու նիստերը փորձեց «դժոխքի» վերածել, թեեւ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հակառակն էր ասում՝ դժոխքի շունչ չի զգացել: Հետաքրքիր է՝ դժոխային նոր սցենարներ կա՞ն աշնան համար, թե ոչ: Զանգահարեցինք «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ Սեդա Մելիքյանին: Վերջինս ասաց, որ կուսակցության անդամները հեռախոսով պարզաբանումներ չեն տալիս, իսկ եթե ասելու բան […]

Ժամանակակից հարսանիք՝ առանց «քյարթու» արարողակարգերի. Հրապարակ

«Հրապարակը» գրում է․ «Հուլիսի 22-ին Երևանի առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանի որդու հարսանիքն էր: Հարսնացուն տղայի համակուրսեցին է: Այն կայացել է Դիլիջանի «Դոլմամա» ռեստորանային համալիրում: Քաղաքական էլիտայից ներկա են եղել միայն Տարոն Մարգարյանը և ընտանիքի մտերիմ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Քաղաքապետի տեղակալները կլինեին, բայց արձակուրդի մեջ են եղել: Պատմում են, որ աշխույժ երիտասարդական, ժամանակակից հարսանիք է […]

Հայտնաբերվել է Արմավիրի մարզպետի խորհրդականի դին․ shamshyan.com

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները՝ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության աշխատակիցների հետ, Արմավիր քաղաքից դեպի Քարակերտ գյուղ տանող ճանապարհին, Դալարիկ գյուղի վարչական տարածքում հայտնաբերել են տղամարդու դի, գրում է shamshyan.com-ը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ունեն կասկածներ, որ հայտնաբերվածը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի խորհրդական, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

Ամենաընթերցված