24 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Թալիշում շինարարությունը ակտիվ փուլում է

Միանգամից մի քանի շինարարական ընկերություններ Թալիշ գյուղի տարբեր հատվածներում հիմնանորոգման ակտիվ աշխատանքներ են իրականացնում: Երբեմնի հարուստ ավանդույթներ և կարևոր նշանակություն ունեցող այս գյուղը ոտքի է կանգնում: Facebook-յան իր էջում գրել է Տիգրան Աբրահամյանն ու ներկայացրել լուսանկարներ:  

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում մեծ ինտենսիվությամբ և օպերատիվությամբ ընթանում են հրդեհի հետմարման աշխատանքները

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի  հետմարման աշխատանքները շարունակվում են մեծ ինտենսիվությամբ: Արգելոցի տարածքում օրենքով սահմանված` մարդկային որևէ միջամտության բացառման պատճառով տեղում կուտակված բուսականության մնացորդները տասնամյակների ընթացքում ձևավորել են հումուսի հաստ շերտ, որում օգոստոսի 12-ին բռնկված հրդեհի շիջումից հետո էլ թաքնված այրում է ընթանում: Հրդեհից վնասված որոշ հատվածներ պարբերաբար  ծխում են և համապատասխան միջոցներ չձեռնարկելու […]

Թուրքմենստանի նախագահն այցելել է ՀՀ Ազգային ժողով

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն օգոստոսի 24-ին այցելել է ՀՀ Ազգային ժողով եւ հանդիպել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ: Ողջունելով բարձրաստիճան հյուրին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը ընդգծել է այս այցի կարեւորությունը հատկապես Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի նախօրեին: ՀՀ ԱԺ նախագահը վստահություն է հայտնել, որ Թուրքմենստանի նախագահի […]

Ռուսաստանը մեր կարևորագույն դաշնակիցն է. Է. Շարմազանով

«Նախագահներ Սարգսյանի և Պուտինի՝ Սոչիում տեղի ունեցած հանդիպումը երկու դաշնակից երկրների նախագահների հանդիպում էր, որը ներառում էր երկկողմ հետաքրքրություն ունեցող շատ կարևորագույն հարցեր՝ ռազմաքաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության: Ռուսաստանը մեր կարևորագույն դաշնակիցն է և այս տարիների ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները բոլոր ուղղություններով դինամիկ զարգանում են»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ […]

Հրապարակած կետերը չեն կարող լուրջ և հեռանկարային ազդեցություն ունենալ

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի` արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ հրապարակած հիմնական կետերը ուղղակիորեն արտացոլում են ԱՄՆ և ՌԴ միջև հարաբերություններում առկա լարվածության խորացման միտումը և թերևս ոչ ավելին. Դրանք ըստ էության չեն կարող ունենալ որևէ լուրջ և հեռանկարային ազդեցություն հակամարտության կարգավորման հարցում` մի քանի հիմնական պատճառներից ելնելով. 1. Նախ` Հոգլանդի հրապարակած կետերը արտահայտում են […]

Եվրոպական որ երկրում են կանայք ամենաշատը ալկոհոլ օգտագործում

Հարցումները ցույց են տվել, որ եվրոպական երկրներից ամենից շատ Բրիտանիայի կանայք են ալկոհոլ օգտագործում: Պարզվել է նաեւ, որ այստեղ որքան բարձր է կնոջ կրթության մակարդակը, այնքան նա ավելի է հակված հարբեցողության, գրում է The Telegraph-ը: Պարզվում է, Բրիտանիայում ամեն 5-րդ կինը խնդիր ունի ալկոհոլի չարաշահման հետ կապված: Երկրորդ տեղում այդ ցուցանիշով Էստոնիան է, ապա` Ավստրիան, […]

Վաղուց արդեն չգրված օրենքով հաստատվել է՝ հող տվող չկա

Տարվա մեջ մի քանի անգամ հանրության դատին են հանձնում հող տալու թեմաները ու ամեն անգամ կարծես առաջին անգամ մենք այնպես ենք վրդովվում, զարմանում և հայհոյում կարծես երբեք նման բան չէինք լսել, կարծես չենք իմանում , որ ԵԱՀԿ-ա Ռուսաստանախառը մեր վրա կազինո են խաղում: Սակայն պարզից էլ պարզ է, որ Հայաստանում խաղաղ պայմաններում հող տվող չկա, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի