Վրաստանում տեղի ունեցած վթարից տուժվածը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ
Օգոստոսի 22-ին Վրաստանի Ցխալտուբո շրջանի Քութաիսի-Սամտրեդիա ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժած Երևանի բնակչուհին, որ մինչև այժմ բուժվում էր Քութաիսիի հիվանդանոցում, այսօր տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Տեղափոխումը կազմակերպել է ՀՀ առողջապահության նախարարությունը, այն իրականացրել է Գյումրու շտապբուժօգնության ծառայությունը։ Շտապօգնության բրիգադը դեռ երեկ գնացել է Քութաիսի, իսկ այսօր առավոտյան հիվանդին հաջողությամբ հասցրել Երևան։ Նշենք, […]





































