05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Արմավիրում վթարի է ենթարկվել մարդատար ավտոբուսը.անչափահասներ են տուժել

Արամվիրի մարզում, սեպտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14։20-ի սահմաններում Դալարիկ-Մյասնիկյան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում 58-ամյա Էդվարդ Տ.-ն իր վարած «ՊԱԶ 672» մակնիշի 32 75 Լ համարանիշի ավտոբուսով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել քարերին եւ այնուհետեւ հայտնվել դաշտում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով ուղեւորներ 17-ամյա Խոսրով Մ.-ն եւ 17-ամյա Նարեկ Ք.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոբուսը սպասարկում էր Արմավիր-Դալարիկ-Երվանդաշատ-Բագարան երթուղին:

Հիվանդանոց տեղափոխվածներից Խոսրով Մ.-ն սովորում է Դալարիկ գյուղի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում, իսկ Նարեկ Ք.-ն՝ Արմավիր քաղաքի գյուղատնտեսական քոլեջի 1-ին կուրսում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ