Վախի մթնոլորտ է ստեղծվել.Հրապարակ
«Ազգային ժողովում նոր պետհամարանիշների բաշխումը, պարզվում է, այնքան էլ խաղաղ ու հարթ չի անցնում: ԲՀԿ-ական պատգամավոր, եվրաինտեգրման հանձնաժողովի ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, որին ի սկզբանե բաժին է հասել 0130 ՀՀ 01 պետհամարանիշը, կատեգորիկ հրաժարվել է այդ համարից՝ ասելով, որ 13 թիվն իր «վրա չի գալիս»: Դրանից հետո վախը մտել է հանձնաժողովի մյուս նախագահների մեջ, և բոլորը մերժում են այդ համարը, իսկ թե ի վերջո ում բաժին կհասնի այն, կիմանանք մոտ օրերս: Ի դեպ, ԱԺ աշխատակազմում փոփոխությունների կոնտեքստում բենզինի, հեռախոսային խոսակցությունների նոր լիմիտներ են սահմանվել՝ էականորեն նվազեցնելով նախկինը: ԱԺ Նախագահի մեքենան, եթե անցյալում անսահմանափակ բենզին կարող էր ստանալ, այժմ օրական 25 լիտր է սահմանվել: Հեռախոսային խոսակցությունների համար էլ՝ ամսական 45 հազար դրամ»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: