Ադրբեջանը մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժություններին. կտեսնենք արդյունքը
«Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր/նախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը ցավում է, որ Հայաստանը հրաժարվել է մասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժություններին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ կարծում է՝ արտաքին ճնշումներ են եղել Հայաստանի վրա, և այդ պատճառով էլ նման որոշում է կայացվել:
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը հավելեց. «Ես դիտարկում եմ այս հրաժարակումը, որի համար ցավում եմ ու բացասական եմ գնահատում, հերթական մեծ շանսի բացողում»:
Նա նշեց, որ եթե Հայաստանը մասնակցություն ունենար բոոր տեղերում, կվերանար այն, որ Հայաստանին կճնշեն որևէ մի տեղ մասնակցելու համար: Ըստ նրա՝ այս շանսը բացթողնելը ամենաբացասական երևույթն էր:
Պատմական գիտությունների թեկնածու, The National Interest, Forbes, The Hill և American Thinker պարբերականների մշտական հեղինակ ու փորձագետ Արեգ Գալստյանն էլ հավելեց, որ պետք է ուշադրություն դարձնել նաև նրա վրա, որ ճգնաժամէ ներկայումս ամերիկյան-ռուսական հարաբերություններում, ինչը և ազդեց Հայաստանի որոշման վրա:
Արա Պապյանը հիշեցրեց, որ Ադրբեջանը մասնակցում է զորավարժություններին. «Սակայն սպասենք ու կտեսնենք, որ սրանից Ռուսաստանի հետ այս պետության հարաբերությունները չեն փչանալու: Ադրբեջանը շարունակում է ստանալ, գնել ամենավերջին արդիական զենքերը»,-եզրափակեց նա: