26 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը պաշտոնապես չի հայտարարել, թե Նաիրիտի ծուխը կտեղաշարժվի Թուրքիա

Ի պատասխան բազմաթիվ մասնավոր հարցումների` հայտնում եմ, որ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը չի կանխատեսել և պաշտոնապես հայտարարել, թե Նաիրիտի ծուխը կտեղաշարժվի Թուրքիա: Օդերևութաբանական կանխատեսումները տեղադրվում են ԱԻՆ կայքում և իմ ֆեյսբուքյան էջում։ Իսկ եթե որևէ մեկը փորձել է մեր կանխատեսումները ‘թարգմանել’ կամ այդ կերպ մեկնաբանել, ապա Հիդրոմետ ծառայությունը դրա հետ կապ չունի: Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան գրառումը

Ներեք, որ փրկեցինք պատանդ աղջկան, մյուս անգամ կմտնենք ֆեյսբուք, կնայենք ձեր քոմենթները

Խնդրում եմ ներեք, որ փրկեցինք պատանդ աղջկան… Մյուս անգամ, որ ձեզ կամ ձեր հարազատին պատանդ վերցնեն՝ կմտնենք ֆեյսբուք, կնայենք ձեր քոմենթներն ու ոնց ասեք, այդպես կանենք։ Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան գրառումը

Ես երազանքներ չունեմ. ողբերգության իրական «գինը»/տեսանյութ/

«Ստեղծագործելու աղբյուր հանդիսացավ ներանձնային ողբերգությունը, ծանր հոգեկան վիճակներս»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Սիզավետ համայնքի բնակիչ, երիտասարդ բանաստեղծ Մելիք Միքայելյանը: Երիտասարդ պոետը կորցրել է հորն ու եղբորը, պաշտում է մորը: «Մահացած եղբայրս ուզում էր փաստաբան դառնալ, ես ընտրեցի իրավաբանի մասնագիտությունը»,-պատմեց 22 ամյա Մելիքը: Մելիքը նշում է.«Ես երազանքներ չունեմ, հիմա միայն նպատակներ են…»: Մանրամասները` տեսանյութում:

Տարոն Մարգարյանը՝ Ելքի առաջարկից

«Պետք է նաեւ հանրային կարծիք լինի, պետք է նաեւ  գիտական կարծիքներ լինեն, որովհետեւ առաջարկի մեջ խնդիրներ ենք տեսնում, որովհետեւ նախկինում այդ փողոցները անվանակոչվել են, հետո նորից վերանվանվել են նույն անուններով»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ խոսելով Ելքի առաջարկի մասին՝ փոխել Երևանի որոշ փողոցների անունները: Քաղաքապետը հավելել է, որ հանրային քննարկումներից […]

Ասում են՝ կարգին աղջիկն ի՞նչ գործ ունի բիլիարդանոցում. ինչի՞ բիլիարդանոցն հասարակաց տու՞ն է

Ասում են՝ կարգին աղջիկն ի՞նչ գործ ունի բիլիարդանոցում։ Ինչի՞, բիլիարդանոցն ի՞նչ է՝ հասարակաց տու՞ն է, թմրանյութերի պահե՞ստ է, մարդասպանների ո՞րջ է։ Բիլիարդանոցն էն չի՞, որտեղ մի հատ երկար փայտիկով ինչ-որ կանաչ սեղանի վրա ինչ-որ գնդիկներ են գլորում։ Եվ որտե՞ղ է գրված, որ կարգին տղաները կարո՛ղ են բիլիարդանոց հաճախել, իսկ կարգին աղջիկները՝ ոչ։ Աղջիկները չե՞ն կարող […]

«Օձաբերդը մեր ժողովրդի մշակութային ամենահարուստ ժառանգություններից մեկն է». Էդուարդ Շարմազանով

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունն օգոստոսի 29-ին այցելել է Գեղարքունիքի մարզ` Օձաբերդ ուրարտական բնակավայր, որտեղ իրականացվում են հնագիտական պեղումներ եւ ծանոթացել հնագիտական աշխատանքների ընթացքին: ՀՀ ԱԺ փոխնախագահին ուղեկցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը եւ համայնքների ղեկավարներ: Հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական […]

Լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 30-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար որոշ տարածքներ կհոսանքազրկվեն։ Երևան քաղաք 10:00-16:00 Մարգարյան փ. 29, 29/1, 29/2, Ծերենցի փ. 5, 7 շենքերը, Շահումյան 8 և Սիլիկյան 4 փողոցները, Նուբարաշեն 6փ. 6/3 շենքը և 11փ. 9 շենքը, 10:30-16:30 Բայրոնի փ. 8, 10, 12, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի