14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սրանց մոտ կարճաժամկետ էժանագին էմոցիաներ են

Ես ֆուտբոլ չեմ նայում կամ նայում եմ շատ քիչ, բայց այսօր մեր հավաքականին սիրում եմ ավելի շատ, քան շատ-շատերը հավաքականի ամենաուժեղ օրերին։ Սկսել եմ սիրել բոլոր նրանց, ում էս ոհմակն ամենաշատն է ծաղրում։ Էս ոհմակը չունի սկզբունք, չունի մարդկային բարձր զգացմունքներ, սրանց մոտ կարճաժամկետ էժանագին էմոցիաներ են՝ ծանր նժարին վազող, միշտ պահանջող, ընկնողին գազանաբար հոշոտող և ոչ մի պարտականություն չստանձնող մի մարմին։

Եթե մարդ չունի սկզբունքներ կամ բարոյական նորմեր, նա չափազանց անկանխատեսելի է, ինչն իրականում շատ վատ է, բայց մերոնք, չունենալով սկզբունքներ ու բարոյականություն, այնքան պրիմիտիվ են, որ միջավայրում դարձել են առավել քան կանխատեսելի, անգիր գիտես՝ որը երբ և ոնց է հարձակվելու մյուսի (հիմնականում ընկնողի) վրա և ինչպես ու ինչ տարբերակով է հոշոտելու, սա կոնկրետ ողբերգություն է։ Ես նողկում եմ էս ամեն ինչից ու ուզում եմ փախչել էս ճահճոտ միջավայրից։ Արձագանքելով Հայաստանի ֆուտբոլի հավաքականի եւ ֆեդերացիայի շուրջ ծավալված մեկնաբանություններին՝ գրում է Հարություն Մնացականյանը:

 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ