26 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Կարկուտների մասին գրված է Աստվածաշնչում՝ ինչ է նշանակում

Կարկուտների մասին Սուրբ Գրքում գրված է, որ` պատիժ է անհավատության ու Աստծուն անհավատարմության համար: Ըստ այդմ, մեր երկիրը, երբ կարկուտով է պատժվում, նշանակում է` Աստծո առջև լուրջ խնդիրներ ունի: Աղոթենք, որ Աստված այս խնդիրների մասին բացատրող իմաստուններ և քարոզիչներ վեր բարձրացնի: Ամե’ն: Մաքսիմ Ոսկանյան

Անհավանական է, բայց նրանք երկվորյակներ են /ֆոտո/

Գլոստերից երկվորյակ քույրեր Լյուսին եւ Մարիան այնքան տարբեր են, որ ոչ ոք չի հավատում, թե նրանք երկվորյակներ են: Աղջիկները մայրը Յամայկայից է, հայրը` սպիտակամորթ է, գրում է  Daily Mail-ը: Աղջիկների մայրը շոկի մեջ է հայտնվել, երբ նրան ցույց են տվել նորածին երկվորյակներին: Աղջիկները բացարձակ տարբեր են, Լյուսին սպիտակամաշկ է, շիկահեր, Մարիան թուխ մաշկ եւ մուգ […]

Կոռուպցիոն պատմություններով այլ հիմնարկներ են զբաղվում. ՊՆ

«Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ այսօր ընտրվեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, խորհրդի քարտուղար` Օնիկ Մինասյանը: Վիգեն Սարգսյանը հոգաբարձուների խորհրդի անդամներին ներկայացրեց վարժարանի կարգախոսը` «Ճանապարհ դեպի բարձունք»: «Ավագ դպրոցն աշակերտների համար կդառնա տուն, որտեղ նրանք երեք տարիների ընթացքում` 10, 11, 12 դասարանների ընթացքում կպատրաստվեն ռազմական կրթության լավագույն ակադեմիական ծրագրերով: Հույս ունենք, որ […]

Կարեն Կարապետյանն ընդունել է չինական AVIC International միջազգային կորպորացիայի պատվիրակությանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է չինական AVIC International միջազգային կորպորացիայի գլխավոր տնօրեն Գոն Ցզյաանի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է փոխշահավետ համագործակցության: Գոն Ցզյաանը ներկայացրել է կորպորացիայի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով, որ AVIC International-ը հետաքրքրված է Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցում: Զրուցակիցները քննարկել են մի շարք, այդ […]

Հարսը փեսային շղթայակապ քարշ է տվել փողոցում /տեսանյութ/

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում բարկացած հարսը շղթայակապ քարշ է տալիս փեսային։ Ինչպես ավելի ուշ պարզվել է, փեսան չի ներկայացել իր սեփական հարսանիքին, ինչն էլ այդպես բարկացրել է հարսին։  Տղան ոչ մի կերպ չի ընդդիմանում, իսկ հարսը գոռում է՝ ամուսնանալու ես ինձ հետ թե՞ ոչ․․․   Շատերը, սակայն, կարծում են, որ իրականում այդ ամենը սարքած […]

Հայտնի են ՀՀ Նախագահի մրցանակին արժանացած հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկները

Այսօր՝ օգոստոսի 30-ին, Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ամփոփվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար անցկացվող «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթի արդյունքները և տեղի է ունեցել հաղթողների ու մրցանակակիրների պարգևատրման արարողությունը: Մարզիկները մրցել են շախմատ, սեղանի թենիս, դարթս, բազկամարտ, շաշկի, եռամարտ և բասկետբոլ մարզաձևերում: Հաղթողներ են դարձել. սեղանի թենիս – աղջիկներ՝ Էլեն Սարգսյանը (ՀՀ Գեղարքունիքի մարզ), սեղանի թենիս – տղաներ՝ Գևորգ Բեգլարյանը (ք. Երևան), շախմատ – աղջիկներ՝ Անահիտ Խալաթյանը (ՀՀ Արագածոտնի մարզ), շախմատ – տղաներ՝ Հակոբ Մարտիրոսյանը (ՀՀ Գեղարքունիքի մարզ), շաշկի – […]

Նախագահն ընդունել է Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին գործերի նախարարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին գործերի նախարար Իգոր Ցրնադակին: Հանրապետության Նախագահը, ողջունելով հյուրին մեր երկրում և նշելով, որ սա Բոսնիա և Հերցեգովինայից բարձրաստիճան առաջին այցն է Հայաստան, այն լավ առիթ է համարել անդրադառնալու երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու արդյունավետ համագործակցության ձևավորմանը: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նման փոխայցերը հնարավորություն […]

Վարչապետ, Հրանուշ Հակոբյան. ովքեր են քաղաքականության մեջ ոճ թելադրում (ֆոտո)

Նորաձևության բլոգեր Մարիանն Քաբաբյանի խոսքով` պայմանավորված նրանով, որ վեցերորդ գումարման խորհրդարանում ավելի շատ են երիտսարդ պատգամավորները` ավելի շատ են նաև նորաձևությանը հետևողները: «Նոր, թարմ շունչ են հաղորդում մեր խորհրդարանին: Բացի այդ կանայք էլ են ավելի շատ, կրկին երիտասարդ կանայք, ինչը ես շատ եմ ողջունում: Նաև ողջունում են նրանց ոճը, որովհետև յուրաքանչյուր կին այսօր գիտակցում, թե […]

Փոքրիկ տղան երկու դեմք ունի /ֆոտո/

Չինաստանում ապրում է 8 տարեկան մի փոքրիկ, ով ծայրահեղ հազվադեպ հանդիպող արատ ունի, նրա դեմքն ի ծնե շերտավորված է, եւ տպավորություն է ստեղծվում, որ տղան երկու դեմք ունի։ Ընդ որում՝ փոքրիկի մայրն ասում է, որ ողջ հղիության ընթացքում բժիշկների հսկողության տակ է եղել, ուլտրաձայնային հեռազոտություններ է անցել, սակայն ոչ ոք չի իմացել, որ տղան նման […]

Օգոստոսյան խորհրդակցություն՝ ուսումնական տարեսկզբին ընդառաջ

Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ ոլորտում առկա խնդիրներին և լուծման ուղիներին առնչվող հարցեր են քննարկվել հանրակրթական դպրոցների օգոստոսյան ավանդական խորհրդակցության ժամանակ, որին ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, Երևանի վարչական շրջանների ղեկավարները, ինչպես նաև մայրաքաղաքի հանրակրթական և ավագ դպրոցների տնօրենները: Ողջունելով հանդիպման մասնակիցներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է այն հիմնական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի