Մի ավտոբուս կարմիր բերետներ, զանգվածային ձերբակալություններ՝ Ամիրյան-Հրապարակ հատվածում

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մարդկային դեմքը կորցրած մի քանի հարյուր «հայ» ոստիկաններ, չեն կարող խոչընդոտել ազգային շարժմանն ու զարթոնքին: Ինչպես տեսնում ենք, նրանք հաճույքով անցնում են վայրենությունների, երբ քիչ քանակով մարդկանց խումբ է լինում: Մեծ խմբերի ակցիաներին նույնիսկ չեն մոտենում: Սրանք այն տեսակն են, որ նախընտրում են խմբով հարձակվել քաղաքացու վրա, և […]
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին, հոսպիտալացնում են, այս մասին հաղորդում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ Նա նշել է, որ Քոչարյանը դաժան ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից:
Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Գերմանիայի գործընկերոջ՝ Անալենա Բերբոքի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Ինչպես տեղեկանում ենք ԱԳ նախարարությունից, Արարատ Միրզոյանը նշել է, որ 9-ամսյա շրջափակումից հետո սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան բացահայտ կերպով ի ցույց է դնում Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների […]
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել է. «Մի քանի լավ լուր, որ պետք է իմանալ։ Երեկվանից ազգային քաղաքական ուժերը սկսել են հանդես գալ միասնաբար՝ Հայաստանի դե-ֆակտո թուրքամետ իշխանություններին հեռացնելու համար։ Ինքս հրապարակում ու փակված փողոցներում տեսել եմ բազմաթիվ տարբեր ուժերի ու կողմնորոշման տեր մարդկանց, որոնց միավորում է մեկ նպատակ՝ հանուն Հայաստանի ու Արցախի հանրապետությունների պայքարը։ Միասնականության այս […]
ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը կարծում է, որ երեկ ձևավորված Ազգային կոմիտեի կազմը պետք է ընդլայնվի։ «Պետք է տարբեր կառույւցների ներկայացուցիչներ լինեն, որպեսզի կարողանան ժողովրդին բացատրել, թե իշխանափոխությունից հետո ինչ է սպասվում, ինչպես է լինելու։ Մեզ ասացին, որ ժողովրդի ճնշող մեծամասնությունը Նիկոլ Փաշինյանին դեմ է, մանավանդ Արցախի դեպքերից հետո, քանի որ դա վերջին կաթիլն էր։ […]
Իրադրությունը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ ծայրահեղ լարված, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հումանիտար ճգնաժամը շարունակվում է, արդյունքում՝ կարող ենք արձանագրել, որ իրադրության դրական տեղաշարժի որոշակի հույսեր կան ու դա ԼՂ մեր մի շարք գործընկերների գնահատականն է, որը մենք կիսում ենք»,- ասաց նա։ Փաշինյանը նշեց, թե ԼՂ բնակիչները կարող են իրենց տները վերադառնալու […]
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ «Անդրանիկ Թեւանյանին տարել են քաղմաս։ Հոգեւարքի մեջ գտնվող ՔՊ-ական խունտան իր հերթական սխալն է գործում։ Առանց քաոս ստեղծելու իշխանությունից հեռանալու փոխարեն, նրանք երկիրն անկառավարելի վիճակի են տանում։ Մահաբերն առանց արյան չի ցանկանում հեռանալ, հիմա էլ Երեւանում է ցանկանում արյուն թափել։ ՔՊ-ի անդամները, ուժային կառույցները պետք է լավ մտածեն իրենց գործողությունների […]
Հրապարակ օրաթերթը» գրում է․ «Երեկ համացանցում հրապարակումներ տարածվեցին այն մասին, որ «Քյոխ» մականվամբ հայտնի զինվորականը` արցախցի Կարեն Ջալավյանը, իր զինվորների հետ որոշել է չհանձնվել, կռվել մինչեւ վերջ։ Լրագրողը կապ է հաստատել նրա հետ՝ ճշտելու, թե արդյոք հավաստի՞ են այդ տեղեկությունները, որ որոշել է իր զինվորների հետ չհանձնվել: «Գնացեք Նիկոլին ասեք` գնա Ղարաբաղը պաշտպանի, ոնց ծախել […]