26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ժամանակն է, որ քաղաքականությունը հեռու մնա հայկական ֆուտբոլից. Յուրա Մովսիսյան

Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրությունների վերաբերյալ գրառում է արել՝ մասնավորապես նշելով.

«Կարծում եմ՝ ժամանակն է, որ քաղաքականությունը հեռու մնա հայկական ֆուտբոլից: Մենք շատ մեծ գին ենք վճարել, որպեսզի մեր ֆուտբոլը փոխվի, և ժամանակն է, որ քաղաքականությունը թույլ տա ֆուտբոլային մասնագետներին անել այն, ինչը նրանք գիտեն: Ավելի քան 30 տարի գիտենք, թե քաղաքականությունն ինչ է արել ֆուտբոլում, այնպես որ, խնդրում եմ՝ հեռու մնացեք»,- գրել է Յուրա Մովսիսյանն ու հաջողություն է մաղթել ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրված երկու թեկնածուներին:

«Երկուսիդ էլ հաջողություն եմ ցանկանում: Հայկական ֆուտբոլը կփոխվի միայն այն դեպքում, երբ մենք ազնիվ լինենք մեր աշխատանքում, և ես իսկապես հավատում եմ, որ Արաս Օզբիլիզն ու Արմեն Մելիքբեկյանն ամեն ինչ կանեն՝ այս խառնաշփոթից մեզ հանելու համար: Ես հավատում եմ, որ երկուսն էլ այս հարցում ճիշտ հիմքեր ունեն, և երկուսին էլ հաջողություն եմ մաղթում: Պետք է հաղթի հայկական ֆուտբոլը»,- գրել է Մովսիսյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ