29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչու է Սերժ Սարգսյանը վարդեր տանում Եռաբլուր, իսկ ինքը՝ մեխակներ: Նիկոլ Փաշինյանն ազատվում է վարչապետի արարողակարգի պետերից. Ժողովուրդ

Մամուլում պարբերաբար լուրեր են շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Մանվել Ավետիսյանին։ Մանվել Ավետիսյանը վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժինը ղեկավարել է նաև 2018-2020 թվականներին։ Հիշեցնենք, որ 2019թ-ին էլ Նիկոլ Փաշինյանը վարչապետի արարողակարգի պատասխանատու Ալեքսանդր Մխիթարյանին էր պաշտոնից ազատել, որը մոտ մեկ տարի էր պաշտոնավարել:

2019թ․ մայիսի 14-ին, 168.am-ը հոդված էր հրապարակել, որում անդրադարձ է կատարվել նաև Ալեքսանդր Մխիթարյանին պաշտոնից ազատելու պատճառներին։ Ըստ լրատվականի, Ալեքսանդր Մխիթարյանն աշխատանքից ազատվել է ծաղիկների պատճառով:

Համաձայն այդ հրապարակման՝ 2019թ-ի ապրիլի 2-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանն ԱԺ այդ ժամանակվա նախագահ Արարատ Միրզոյանի, իշխանական պատգամավորների, ՀՀ ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված հերոսների և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին: Արարողակարգը որոշել էր, որ Փաշինյանը և մյուսները՝ ի հիշատակ զոհված հերոսների, մեխակներ պետք է դնեն նրանց շիրիմներին։

Նույն օրը «Եռաբլուր» զինվորական պանթեոն հարգանքի տուրք մատուցելու է գնում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Հեղափոխական» կառավարության աշխատակազմում նկատում են, որ Սերժ Սարգսյանը վարդ տեսակի ծաղիկներ է տեղադրում զոհերի շիրիմներին: Այս հանգամանքը խիստ զայրացնում է Նիկոլ Փաշինյանին՝ թե ինչու է Սերժ Սարգսյանը վարդեր տանում, իսկ ինքը՝ մեխակներ։ Օրվա վերջում արդեն Նիկոլ Փաշինյանը ստորագրում է Ալեքսանդր Մխիթարյանին պաշտոնից ազատելու հրամանը:

2020 թվականին վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ է նշանակվում Էդուարդ Հարությունյանը, որն աշխատանքից ազատվել է 2021-ի սեպտեմբերին։ Այդ ժամանակից սկսած արարողակարգի բաժնի պետի պարտականությունները կատարում էր բաժնի պատասխանատու Սուրեն Վարոսյանը։
Մանվել Ավետիսյանը սեպտեմբերի 24-ին է երկրորդ անգամ նշանակվել արարողակարգի բաժնի պետի պաշտոնին։

Նրան պաշտոնից ազատելու մասին տեղեկության իսկությունն իմանալու համար, ArmLur․am-ը կապ է հաստատել վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի հետ, սակայն վերջինս չմեկնաբանեց՝ ուղղորդելով վարչապետի աշխատակազմ: Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանն էլ մեր հարցին ի պատասխան ասաց.
«Վարչապետի որոշումները հրապարակվում են, այլ տեղեկություն չունեմ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ