Մտքերը, որ ընտրում ենք
Մտքերը, որոնք մենք ընտրում ենք, վրձին են, որոնցով մենք գծում ենք մեր կյանքի կտավը։ Լուիզա Հեյ
Մտքերը, որոնք մենք ընտրում ենք, վրձին են, որոնցով մենք գծում ենք մեր կյանքի կտավը։ Լուիզա Հեյ
«Պետք է համբերել իմանանք, որ Աստծո կամքը կատարելով տիրանանք Նրա խոստմանը» : Եբրայեցիս 10:36 Դժվարությունների պահին բոլորս էլ մտածում ենք, որ այսպես այլևս չեմ կարող, սակայն կյանքը գնում է առաջ։ Երբ ետ ես նայում տեսնում ես որ դիմացար, իրականում մեր տեսադաշտը սահմանափակ է, չենք գնահատում մեր կարողություններն ու ուժերը: Կյանքը միշտ էլ մեր առաջ է դնում […]
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են անչափահաս աղջկան առևանգելու և վերջինիս նկատմամբ սեռական ոտնձգության փորձ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ. մեղադրանք է առաջադրվել 3 անձի: 2017թ. սեպտեմբերի 7-ին ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, առևանգվել է Լոռու մարզի անչափահաս բնակչուհի՝ ծնված 1999թ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել […]
16 տարի առաջ` 2001-ի սեպտեմբերի 11-ին, ԱՄՆ Նյու-Յորք քաղաքում պայթեցվեցին 11 թիվը հիշեցնող երկվորյակ-աշտարակները: Ահաբեկիչները երկու ուղևորատար օդանավ ուղղեցին Նյու Յորքի համաշխարհային առևտրային կենտրոնի զույգ աշտարակների վրա: Այդ օրն առավոտյան, ըստ ամերիկյան հատուկ ծառայությունների, «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորման 19 գրոհայիններ 4 օդանավ էին առևանգել, որոնցից երկուսն ուղղել էին նյույորքյան Մանհեթենի հարավային հատվածում տեղակայված զույգ աշտարակների վրա: Երրորդ օդանավն […]
Սարի թաղի ցուցարար Հրաչյա Բոյաջյանին անօրինական կալանավորելու և կալանքի տակ պահելու հարցով նրա պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը 2017 թ. մայիսի 30-ին գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Դրա հիմքում մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված ազատության և անձնական անձեռնմխելիության (5-րդ հոդված), հավաքների և միավորման ազատության (11-րդ հոդված), ինչպես նաև իրավական պաշտպանության արդյունավետ […]
Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագրի շրջանակներում այս տարվա սեպտեմբեր ամիսը հայտարարվել է օրգանական ամիս: Այսօր տեղի է ունեցել նախաձեռնության պաշտոնական մեկնարկին նվիրված արարողությունը, որին մասնակցել է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Իրազեկման արշավի նպատակն է ֆերմերների, վերամշակողների և շահագրգիռ այլ կողմերի շրջանում տարածել օրգանական գյուղատնտեսության գաղափարը, կոչ անել սպառողներին գնել առողջ հայկական օրգանական սնունդ: Շնորհակալություն հայտնելով Եվրամիությանն ու ԱԶԳ-ին […]
Խորհրդարանում քննարկման է դրվել է «Ճարտարապետական գործունեության» ր կից ներկայացված օրենքների փաթեթն ընդունելու մասին հարցը: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց հիմնական զեկուցող, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանից, թե որն է ընդհանրապես ստեղծագործական միությունների գործառույթը: Նա նշեց, որ ինքը հարգում է միությունների նախագահներին, խոսքն անձերի մասին չէ, սակայն նրանք մայրաքաղաքի ամենակենտրոնական մասերում վարձակալության են […]
«Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»հարցի քննարկմանը ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը պատգամավորներին խնդրեց քննարկումը քաղաքական դաշտից բերել մասնագիտական դաշտ և հիշեցրեց, որ դեռևս 5-րդ գումարման ԱԺ-ն անդրադարձել էր այս հարցին: «Երբ որ Արմենիկումի գործնթացը սկսվեց, և բում բարձրացավ, ես աշխատել եմ այս օրենքի վրա 96-ին և 97-ին ընդունվեց: […]
ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար է նշանակվել Զոյա Բարսեղյանը: Զոյա Բարսեղյանը լրագրության ու հանրային կապերի ոլորտում աշխատանքի մեծ փորձ ունի։ Բազային կրթությամբ լրագրող է։ Լրագրողական գործունեությունն սկսել է 1998 թվականից՝ աշխատելով «Նորաթերթ» օրաթերթում։ 2000-2010 թվականներին աշխատել է «Արմենպրես» լրատվական գործակալությունում, սկզբում՝ որպես լրագրող, 2004 թվականից՝ որպես փոխտնօրեն- գլխավոր խմբագիր։ 2010-2014 […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են տարբեր ոլորտներում հայ-վրացական փոխգործակցությանը և երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ծրագրերին՝ այդ համատեքստում քննարկելով բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Հանրապետության Նախագահը կարևորել է հաճախակի փոխայցելությունները, որոնք, նրա համոզմամբ, լավ հնարավորություն են քննարկելու համագործակցության […]
































