Երեւանում նորածին է մահացել

Վերարտադրողական պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտում օգոստոսի 19-ին նորածին է մահացել: NEWS.am-ին ինտսիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը հայտնեց, որ 41 շաբաթական հղիությամբ կնոջ մոտ եղել է ընկերքի տոտալ անջատում, ինչի հետեւանքով ներարգանդային կյանքի պտուղը մահացել է: «Բարեբախտաբար, կարողացել ենք մոր կյանքը փրկել, նրա վիճակն այժմ լավ է, ցավոք սրտի, պտղին փրկել հնարավոր չեղավ»,- ասաց Ռազմիկ Աբրահամյանը: […]