Քաղաքակիրթ ու առաջադեմ աշխարհը վաղ թե ուշ կճանաչի Արցախի ժողովրդի օրինական որոշումը. Բակո Սահակյան
Արցախի նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ: Արցախի նախագահի մամուլի գրասենյակից տեղեկացանք, որ ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Սեպտեմբերի 2-ի՝ Արցախի Հանրապետության օրվա առթիվ: 26 տարի առաջ մեր ժողովուրդն ընդունեց պատմական որոշում սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, ազատ, անկախ, ժողովրդավարական, […]





































