26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Այդ անվան առաջ ծնկի են գալիս բոլորը` երկնավորներն ու երկրավորները

Այն ժամանակ Պիղատոսը Հիսուսին հանձնեց նրանց ձեռքը, որպեսզի խաչվի։ Նրանք առան Հիսուսին և տարան։ Հիսուսը խաչը շալակած ելավ այն տեղը, որ կոչվում էր Գանգի տեղ, եբրայերեն՝ Գողգոթա։ Այնտեղ խաչեցին նրան և նրա հետ՝ երկու հոգու ևս՝ երկու կողմերից, իսկ Հիսուսին՝ նրանց մեջտեղում։ Պիղատոսը խաչի վրա դնել տվեց մի ցուցատախտակ, որի վրա գրված էր. «Հիսուս Նազովրեցի՝ հրեաների թագավոր»։ Հրեաներից շատերը կարդացին այդ գրությունը, որովհետև այն տեղը, որտեղ Հիսուսը խաչվեց, քաղաքին մոտ էր։ Արձանագրությունը գրված էր եբրայերեն, լատիներեն և հունարեն։ Հրեաների ավագ քահանաներն ասացին Պիղատոսին.

-Մի՛ գրիր՝ «Հրեաների թագավոր», այլ գրի՛ր. «Այս մարդն ասաց՝ ես հրեաների թագավորն եմ»։
Պիղատոսը պատասխանեց.

-Ինչ որ գրեցի՝ գրեցի։

Հովհաննեսի ավետարան 19:16-22

Ձեզանից յուրաքանչյուրն իր և ուրիշների մասին թող խորհի այն, ինչ տեսնում է Հիսուս Քրիստոսի մեջ, որ բնությամբ Աստված լինելով՝ Աստծուն հավասար լինելու պատիվը հափշտակել չխորհեց,  այլ կամովին ինքն իրեն մերկացրեց այս պատվից՝  ծառայական մեր բնությունն իր վրա վերցնելով,  և մարդկանց պես եղավ ու մարդկային կերպարանքով ճանաչվեց: Խոնարհեցրեց ինքն իրեն, հնազանդվեց Աստծուն՝  հանձն առնելով մահը, և այն էլ՝ մահ խաչի վրա: 
Դրա համար էլ Աստված էլ ավելի բարձրացրեց նրան՝ տալով այն անունը, որ վեր է բոլոր անուններից, որպեսզի Հիսուսի անվան առաջ ծնկի գան բոլորը,  երկնավորներն ու երկրավորները և սանդարամետականները,  և ամեն լեզու դավանի, որ Հիսուս Քրիստոս «Տեր» է՝ ի փառս Հայր Աստծու:

Պողոս առաքյալի նամակը փիլիպեցիներին 2:5-11

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ